ՀՀ-ի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը

Երաշխավորված խաղաղություն․ վերջ կեղծ երկընտրանքին: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները գործող իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատերազմ–խաղաղություն կեղծ երկընտրանք։ Սա ոչ միայն իրականության խեղաթյուրում է, այլև գիտակցված քաղաքական մանիպուլյացիա՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտում փակել բովանդակային քննարկումը և հասարակությանը զրկել ընտրության իրական հնարավորությունից։

Իրականում Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը։

Այսօր մեզ առաջարկվում է խաղաղության մի ձևաչափ, որը կառուցված է միակողմանի զիջումների, ուժի մշտական սպառնալիքի և «խաղաղություն» բառի ներքո նոր պահանջների ընդունման վրա։ Այս մոտեցումը ծնում է նոր ճգնաժամերի ռիսկ։

Այս պայմաններում «Երաշխավորված խաղաղություն» գաղափարը դառնում է սկզբունքային քաղաքական այլընտրանք։ Այն խաղաղությունը դիտարկում է ոչ թե որպես հույս կամ հայտարարություն, այլ որպես ինստիտուցիոնալ, իրավական և վերահսկելի պայմանավորվածությունների համակարգ։ Փոքր պետության համար խաղաղության ցանկացած համաձայնություն, որը չունի միջազգային երաշխիքներ և վերահսկողության հստակ մեխանիզմներ, դատապարտված է խախտման՝ հատկապես այն պարագայում, երբ կողմերի միջև առկա է ուժային ակնհայտ դիսբալանս։

Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Այն խաղաղության հարցը հանում է քարոզչական դաշտից և տեղափոխում պետական ռազմավարության մակարդակ։ Մեր համոզմամբ՝ ընտրություններից հետո այս ծրագիրը պետք է դառնա ոչ միայն ներքաղաքական օրակարգ, այլ Հայաստանի հստակ ձևակերպված առաջարկը միջազգային հանրությանը։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել իմ համոզմունքը․ ոչ մի խաղաղության մոդել չի կարող աշխատել առանց ներքին ամրության։ Միջազգային փաստաթղթերը չեն փոխարինում պետության ներսում քաղաքական համերաշխությանը, հասարակական վստահությանը և կառավարման արդյունավետությանը։ Հետևաբար խաղաղության քաղաքականությունը պետք է սկսվի երկրի ներսում՝ ինստիտուտների վերականգնմամբ, օրենքի գերակայությամբ և պետական պատասխանատվության վերարժևորմամբ։

Տնտեսական անվտանգությունն այս մոտեցման առանցքային բաղադրիչն է։ Առանց ուժեղ տնտեսության չկա արդյունավետ դիվանագիտություն, չկա պաշտպանունակ բանակ և չկա լիարժեք ինքնիշխանություն։ Ազնիվ քաղաքական խոսքը պարտադրում է ընդունել, որ այսօր ԵԱՏՄ շուկան Հայաստանի տնտեսության համար չունի իրատեսական այլընտրանք։ Դա գաղափարական ընտրություն չէ, այլ տնտեսական փաստ։

Սա, սակայն, չի նշանակում սահմանափակվել մեկ ուղղությամբ։ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր տնտեսական և տեխնոլոգիական քաղաքականություն։ Արևմուտքի հետ համագործակցությունը կարևոր է նոր տեխնոլոգիաների, կառավարման մշակույթի և ներդրումների տեսանկյունից։ Չինաստանի, Հնդկաստանի և արաբական աշխարհի հետ հարաբերությունները բացում են զարգացման լրացուցիչ հնարավորություններ։ Այս ամենը պետք է կառուցվի ոչ թե աշխարհաքաղաքական հակադրությունների, այլ փոխլրացման և շահերի համընկման սկզբունքի վրա։

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև ենթակառուցվածքների և հաղորդակցությունների զարգացումը։ Այլընտրանքային ճանապարհների գործարկումը՝ Հայաստան–Վրաստան–Ռուսաստան և Հայաստան–Իրան ուղղություններով, զուտ տնտեսական խնդիր չէ։ Դա անվտանգության ռազմավարական գործիք է, որը նվազեցնում է կախվածությունները և բարձրացնում Հայաստանի արժեքը տարածաշրջանային համակարգում։

Երաշխավորված խաղաղությունը նաև սոցիալական և հոգեբանական վիճակ է։ Դա այն իրավիճակն է, երբ քաղաքացին իր կյանքը պլանավորում է ոչ թե ամիսներով, այլ տարիներով, երբ ծնողը վստահ է իր երեխայի ապագայի նկատմամբ, երիտասարդը ապագա է տեսնում հայրենիքում, գործարարը ներդրում է կատարում կանխատեսելի միջավայրում, իսկ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն բանակ, այլև ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։

«Երաշխավորված խաղաղություն»-ը Հայաստանի վերականգնման և ազգային վերածննդի առանցքային գաղափարն է։ Այն պահանջում է քաղաքական հասունություն, հաշվարկված որոշումներ և ազնիվ խոսք հասարակության հետ»,-գրել է նա:

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Դժվարին փորձություններով անցնելիս սկզբունքային լինելու դասեր է տալիս․ Դանիելյանը՝ Սրբազանի մասին Մենք կապահովենք կենսականորեն կարևոր ապրանքների մատակարարումը տարբեր միջոցներով և կխափանենք մեր թշնամիների փորձերը․ Արաղչի «Տիկի՛ն Հակոբյան, կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին». Լիա սարգսյան Հայտնաբերվել է ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում «Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին Խոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ Սաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբը «Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է «Դեղերի հասանելիության ապահովումը կարողէ դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան ««Նիկոլ Փաշինյանը Եռաբլրի տարածքի մեծ չափով ընդլայնման պատճառ է դարձել»․ Ոսկան Սարգսյան «Ո՞ւր են «ցեղասպանագետները», քաղաքական ուժերն ու ՀԿ-ները, Սփյուռքը․ էս ինչ մի թավշյա եք դարձել»․ Մարգարիտ Եսայան «Հայաստանում բնական գիտությունները վաղուց էին մահացել, տապանաքարերն են դնում». Դերենիկ Մալխասյան Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը Ադրբեջանից Հայաստան արտահանման արժեքը հասել է 24 միլիոն դոլարի «Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել ՌԴ-ում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի․ «Ազատություն» 3 մեքենայի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am