Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք

Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել։


Այս մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։

«Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին:

Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։

Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։

Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա գտնվել, միջնորդություններն անտեսվել են։

Դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։ Սույն հայտարարության հրապարակման պահին ընտանիքին տրամադրված չի եղել դատավճռի պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ, ինչն ընթացակարգային ևս մեկ կոպիտ խախտում է ու թույլ չի տալիս նույնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարվա ազատազրկման հիմքերը։

Բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ և առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։

Այս պայմաններում վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը բնավ այդպես չէ։

Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։

Բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց։

Մենք կշարունակենք պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։

Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը»։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video) Փաշինյանը ծիծաղում էր Ալիևի հետ, երբ Եվրոպան պահանջում էր ազատ արձակել հայ գերիներին 10 մլն ի բեհ եմ տվել անասնատերերին, որ նոր տարվան միս բերեն, հիմա ասում են՝ խանութը քանդելու են (video) «Ադրբեջանցիները զգացին՝ կարող են կրակել ցանկացած կողմից»․ վերլուծաբան (video) Պուտինի արձագանքը՝ Փաշինյանի աբսուրդային խոսքին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am