Դե հա, դուք ուրիշ ի՞նչ կարող եք անել բացի քրեական ու պատժիչ լծակներն օգտագործելը, մարդկանց շանտաժի ենթարկելը, սպառնալն ու վախեցնելը

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը   գրում է. 

Դե հա, դուք ուրիշ ի՞նչ կարող եք անել բացի քրեական ու պատժիչ լծակներն օգտագործելը, մարդկանց շանտաժի ենթարկելը, սպառնալն ու վախեցնելը:
8 տարվա մեջ միայն մի բան եք յուրացրել` ինչպես քրեական օրենսգիրքն ու ուժային կառույցներն օգտագործել ժողովրդի ու ձեր քաղաքական հակառակորդների դեմ: Ոնց կեղծ քրեական գործեր հարուցել` օգտագործելով դատախազությունն ու Քննչականը, հետո ոնց պարտադրել դատավորներին ապօրինի կալանքներ տան կեղծ մեղադրանքների հիմքով: Ոնց ԱԱԾ-ն դարձնել տեռորի գործիք, անամոթաբար չթաքցնելով, որ Ազգային անվտանգության աշխատողներին ուղարկում եք հոգևորականներին վախեցնելու ու պատարագի տեքստից կաթողիկոսի հատվածը զեղչելու:
Բայց դե հո «ձեռքբերվածով» չե՞ք բավարարվելու` արդեն ԱԺ փոխնախագահն անձամբ է գնում հոգևորականին վախեցնելու: Ասես` այ տգետ, քո ո՞ր գործառույթի մեջ է մտնում այդ գործողությունը: Դու օրենսդիր մարմնի ներկայացուցի՞չ ես, թե՞ գեստապոյական: Ձեզ ի՞նչ, թե հոգևորականն իր հոտի անդամի հետ ինչ է խոսել: Հերիք չի՞ քիթներդ քոթեք ձեզ չվերաբերող տեղեր:
Էդ քաղաքացուց դիմում- բողոք կա՞: Եթե անգամ լինի, դու քննչական մարմնի աշխատո՞ղ ես: Թող քննեն, տեսնեն ինչ հանցակազմ է պարունակում տեր Օշինի ասածը: Էս ի՞նչ բարդակ եք սարքել երկիրը` ով ինչ ուզի ասի, ով ինչ ուզի` անի: Էսքան կարելի՞ է օրենք ու Սահմանադրություն խախտել: Գոնե ձևական առումով օրենքի տառը պահեք, այ ապաշնորհներ:
Մի բան պետք է մարդկանց խորհուրդ տալ` ոչ մեկի «հորդորից» ու սպառնալիքից չվախենան: Սրանց սարքած արհեստական աղմուկներից, քարոզչական հնարքներից, վերևից կառավարվող «ֆլեշ մոբերից» չընկրկեն: Սրանց գցած տեղեկատվական ծուղակները չընկնեն ու վերևից հրահանգով գրված ստատուսների տարափը բանի տեղ չդնեն...
Փաստ է, որ Եկեղեցու դեմ արշավը ձախողվել է, խոփը քարին է դեմ առել` կաթողիկոսին չկարողացան տեղից շարժել, հիմա էլ անհատ եկեղեցականների դեմ են արշավում...
No pasarán

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցում է Ալիևի հետ սահմանադրության շուրջ «Սպանության սպառնալիքներ եմ ստացել». Վուչիչ «Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ». Դերենիկ Մալխասյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը. Sputnik «Բայրամովին դուք չեք պատասխանի, ես կպատասխանեմ»․ Արեգա Հովսեփյան «Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ «Սա ցուցադրական ակտ է»․ Հակոբ Բադալյան Ո՛չ ալիևյան սահմանադրությանը․․․ Այո՛ անկախ Հայաստանին․ Սամվել Կարապետյան Թրամփն արդարացրել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հայկական հետքն ամրագրվել է Կահիրեի 47-րդ կնոփառատոնում «Հերթական հանձնարարականն է վռազում կատարել»․ Մարգարիտ Եսայան 7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է Ընդդիմության առաջնորդները կալանավորված են. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան США и Китай самоустраняются из российско-европейского конфликта Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո» Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք Ազատվել են պաշտոնից «Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի, ո՞վ սենց արեց...
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am