Դատի տալու մեծ սիրահարը 

«Քաղաքակիրթ երկրներում ոչ մի թե՛ նախկին, թե՛ գործող նախագահ, վարչապետ կամ նույնիսկ նախարար լրագրողի կամ թերթի դեմ դատ չի բացում։ Նա հնարավորություն ունի հերքելու իր հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն, այն էլ՝ որեւէ լրատվամիջոցից հարյուրապատիկ ավելի մեծ տպաքանակով կամ եթերաժամով։ Եթե դա չի անում, ուրեմն վստահ չէ, որ ժողովուրդը կհավատա իրեն, այդ պատճառով փորձում է լրագրողի բերանը փակել դատարանի միջոցով… Իմ հասցեին մամուլում հազարավոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը 2009 թվականին: 

Այս պարզ բանը, սակայն, ՔՊ-ական իշխանավորներից շատ քչերն են հասկանում, այս իշխանությունը լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու առումով ռեկորդակիր է: 2026 թվականի առաջին երկու ամսում միայն երեք նոր դատական հայց է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Առաջ դատարան դիմելու սիրահարներ էին պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տիգրան Ավինյանը, իսկ վերջին մեկ-երկու տարում` Ալեն Սիմոնյանն է առաջին հորիզոնականում: Նա դատի է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մի ընդդիմադիր երիտասարդի` Մանուել Մանուկյան անունով, մի բլոգերի` Սամվել Աշոտյան անունով: Լրագրողներից անցել է բլոգերներինն ու քաղաքական ակտիվիստներին: 

Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջում է` Պարտավորեցնել բլոգեր Աշոտյանին հրապարակայնորեն հերքել Պատասխանողի ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում հղմամբ 11.10.2025 թվականին հրապարակված Տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները` այսպես՝ «Ես` Սամվել Սամվելի Աշոտյանս զրպարտել եմ Ալեն Ռոբերտի Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝««Իմ Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում 11.10.2025 թվականին հարապարակել եմ Տեսանյութ`«Կազինոները` բազր հովանու ներքո» վերնագրով։ Հայտնում եմ որ տեսանյութում ներկայացվել են տեղեկություններ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և ես զրպարտել է պարոն Սիմոնյանին» կամ ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջով նշված բովանդակությամբ տեսանյութի հրապարակման անհնարինության դեպքում առնվազն 5 000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում տեղադրել հայտարարություն: Պատասխանող՝ Սամվել Սամվելի Աշոտյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում, ինչպես նաեւ 410 հազար դրամ՝ որպես դատական ծախս: 

Մանուել Մանուկյանից Ալեն Սիմոնյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել. «Ես՝ Մանուել Մանուկյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «16.01.2026թ.-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ «Հոգին` մարմնի դիմաց» վերնագրով հրապարակում, որը վերաբերում է պարոն Սիմոնյանին: Հայտնում եմ, որ Հրապարակումը պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»: Պատասխանող Մանուկյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 900 հազար դրամ՝ որպես Հրապարակման մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, եւս  100 հազար դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաեւ բռնագանձել ընդհանուր 550 հազար դրամ` որպես դատական ծախսերի հատուցման գումար: 

Իսկ ՀՀ երկրորդ նախագահից Ա. Սիմոնյանը պահանջում է` հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից եւ տեղադրել հայտարարություն Ֆեյսբուքում կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլու. «Ես՝ Ռոբերտ Քոչարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»: Ռոբերտ Քոչարյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում եւ 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում:

ՀԳ Նկատենք, որ Հայաստանում որեւէ տպագիր մամուլ այսօր 5 հազար տպաքանակով չի տպագրվում` ՔՊ-ական իշխանությունը թերթերի տպագրությանը 8 տարում միայն վնաս է պատճառել, նվազեցրել թերթ գնողների քանակը, դադարեցրել գերատեսչություններում թերթերի բաժանորդագրությունը, չի կարգավորել թերթերի տարածումը եւ այլն, ուստի հայցվորի պահանջներից գոնե մեկը կատարման ենթակա չէ:


Հայկ Գևորգյան

hraparak.am 

դիտվել է 432 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am