Թերացողներին հեռացրել է
Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սպայական անձնակազմի հետ։
Shamshyan-ը նշում է, թե նախարարը բավականին խիստ է եղել և հայտնել է, որ չի հանդուրժելու այն պաշտոնյաներին, ովքեր թերացել են ու կշարունակեն թերանալ աշխատանքում, և բավականին խիստ զրույց է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ։
Հրատապ խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
