Թուրք պատգամավորը՝ հայ-թուրքական կարգավորման մասին

Փետրվարի 24-ին Բաքվում կանցկացվի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ համատեղ 10-րդ նիստը։ Այդ նպատակով Բաքվում է գտնվում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Թուրքիայում անցկացված նախորդ նիստից հետո տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր զարգացումներ և փոփոխություններ։

Օքթայն ընդծգել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և համաձայնության են եկել TRIPP ծրագրի շուրջ, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք»։

Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն արդեն սկսվել է՝ թուրք պատգամավորն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման սկսումն իր հետ բերում է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մեկնարկ։ Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն»։

 

 

Օքթայի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև Վրաստանի վրա:

«Վրաստանը հիմնական երթուղիներից մեկն է, որը թե՛ երկաթուղով, և թե՛ ավտոմոբիլային ճանապարհով Թուրքիան կապում է Ադրբեջանի և թյուրքական աշխարհի հետ»,-ասել է նա։

Թուրք պատգամավորը նաև շեշտել է, որ Հարավային Կովկասում ձեռք բերված խաղաղությունը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա, ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am