Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է

Կարդում եմ Մերուժան Տեր-Գուլանյանի  «Մայր Տաճար » բանաստեղծությունը՝ նվիրված Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ու մտածում՝ հայոց գրիչը խոսելու է դեռ։ Այսօր, երբ Մայր Տաճարը, հայրենիքը վտանգի մեջ է, գրիչները սառել են։ Մարդիկ կարկամած են՝ մի՞թե այս դժոխքը  իրական է, որի մեջ հայտնվել ենք։ Այսօր, երբ հասարակական դիսկուրսը հաճախ կառուցվում է մեղավորներ փնտրելու վրա, բանաստեղծը  հակառակ շարժումն է առաջարկում՝ նախ մաքրել ներսը, հետո պահանջել արդարություն դրսից․ 
Մոլորվել ենք, Տեր, օգնության հասիր,
Վտարենք մեզնից մեր ներսի չարին։

Սա բանաստեղծության առանցքն է։ Եվ գուցե՝ մեր ժամանակի ամենաանհրաժեշտ հանրային ձևակերպումը։ Հեղինակը շրջում է հայացքը ներս։ Եթե մենք չարը տեսնում ենք միայն դրսում, մենք դառնում ենք հավերժ զոհ։ Եթե մենք ընդունում ենք, որ չարը նաև ներսում է՝ մենք դառնում ենք պատասխանատու։ Այս անցումը զոհի հոգեբանությունից դեպի պատասխանատվությունն է։  Հենց այն է, ինչ այսօր հանրությանը պակասում է։ Հենց այն է,  ինչ չունի այս իշխանությունը և 8 տարի զոհի կարգավիճակում է, որ մեղադրում է բոլորին ու պատասխանատվություն չի ստանձնում։ Զոհի կարգավիճակը հարմար է, որովհետև ազատում է ինքնաքննությունից։ Բայց պետություն չի կառուցվում ինքնախաբեության վրա։ Կթվարկեմ, թե ո՞րն է ներսի չարը, ու դուք կպատկերացնեք, թե ինչու երկիրը առաջ չի գնում։ Ամեն մեկդ ձեր մեջ ինչ որ տարր կգտնեք, իսկ իշխանությունն իր մեջ կամբողջացնի ողջը․  
ատելության մշակույթ
միմյանց պիտակավորելու սովորություն
քաղաքական կուրություն
սեփական սխալները չընդունելու համառություն
կեղծ բարոյական բարձրությունից խոսելու մոլություն։ 

Սրան կարելի է ավելացնել նաև մեկ այլ վտանգավոր երևույթ՝ ճշմարտությունից փախուստը։ Երբ մեզ համար ավելի հարմար է լսել այն, ինչ հանգստացնում է, ոչ թե այն, ինչ ցավեցնում է։ Երբ քննադատությունը ընկալվում է որպես դավաճանություն, իսկ լռությունը՝ որպես հավատարմություն։

Պատերազմից, ճգնաժամերից, քաղաքական ցնցումներից հետո հասարակությունները կանգնում են երկու ճանապարհի առաջ․ փնտրել մեղավորներ և խորացնել պառակտումը, կատարել ներքին վերանայում և վերակազմավորվել։ 

«Վտարենք մեզնից մեր ներսի չարին» նշանակում է՝ կատարել  ներքին հեղափոխություն։ Սա հոգևոր հեղափոխության կոչ է, ոչ թե քաղաքական։ Հանրությանը պետք չէ հերթական մեղադրական ճառը։ Հանրությանը պետք է հայելի։
Եվ այս տողը հայելի է։ Դա փորձում է անել Մայր Տաճարը՝ հիշեցնելով, որ առանց ներսի մաքրագործման ոչ մի հաղթանակ չի լինում կայուն, ոչ մի խաղաղություն՝ արժանապատիվ։ Եվ հենց այդ պատճառով Մայր Տաճարը դարձել է անհարմար նրանց համար, ովքեր ընտրել են մեղավորներ փնտրելու ճանապարհը։ Բայց եթե մենք իսկապես մոլորվել ենք, ապա օգնությունը կգա միայն այն պահին, երբ կհամարձակվենք ասել՝ չարը միայն դրսում չէ։ Այն նաև մեր ներսում է։ Եվ հենց այնտեղից պետք է սկսվի փրկությունը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am