Հստակ է՝ Հակակոռուպցիոնում գործ կա, թե ոչ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի ունեցվածքի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում որևէ քրեական գործ չկա։
Այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Լրագրողները մասնավորապես հետաքրքրվել են՝ արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է որևէ գործ, որը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ունեցվածքին։
Կոմիտեի նախագահը հստակ արձագանքել է՝ ընդգծելով, որ նմանատիպ որևէ վարույթ կամ գործ ներկայումս գոյություն չունի։
«Հրապարակ օրաթերթ»
