«Այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու. ինչպես կասեր «դասականը»՝ Элементарно, Ватсон…». Տաթև Հայրապետյան

Տաթև Հայրապետյանը գրում է. «Մոտ հինգ օր առաջ «Քանդենք պետությունը» կուսակցության «հոգևոր հայր» Փաշազադեն «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր․ «Մեր պատմական տարածքներում մշակութային-հոգևոր ինքնիշխանության և կրոնական արդարության ապահովումը հիմնական խնդիրներից մեկն է։ Ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո, մեծ կարևորության հիմնական հարցերից մեկը մեր պատմական տարածքներում մեր մշակութային-հոգևոր ինքնիշխանության ապահովումն է, կրոնական-հոգևոր մակարդակում արդարության վերականգնումը: Մասնավորապես, Ղարաբաղ, Զանգեզուր և Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձը բացառիկ կարևորություն ունի, և մենք՝ կրոնական գործիչներս, նույնպես պատասխանատվություն ունենք այս հարցում»։

Նա նաև ասել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ստեղծումը 2022 թվականին ոչ միայն նախագահ Իլհամ Ալիևի հեռատես պետական քաղաքականության վառ դրսևորումն էր, այլև ամենաարդյունավետ պատասխանը հայկական եկեղեցու և սփյուռքի շարունակական ռևանշիստական կոչերին և կողմնակալ մեղադրանքներին»։

Հիմա ես չեմ, դուք եք Շերլոկ Հոլսմը, ծուռը նստեք, սուրճը դրեք, դուզը դատեք՝ այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու, ո՞ւմ շահերից է բխում, ինչո՞ւ «ինքնիշխան» ձևացող իշխանականները երբեք պատասխան չունեն տալու մեր պետության դեմ առաջ քաշվող ակնհայտ զավթողական ծրագրերին, ինչո՞ւ մեր ներուժը ուղղվում է վտանգավոր, ներհանրային պառակտում բերող օրակարգերի սպասարկմանը։ Ինձ համար պատասխանը վաղուց պարզ է. Այսքանից հետո էլ դեռ Փաշազադեն դեռ կհանդգնի ասել, որ «հայկական եկեղեցին և սփյուռքը ագրեսիվ քարոզչություն են վարում խաղաղության դեմ», իսկ նրա հայտնի հետևորդը կասի, որ մեր կրոնում որոշ հոգևորականներ «ծայրահեղ իսլամի» մոտ գաղափարներ են քարոզում։

Ինչպես կասեր «դասականը»՝ Элементарно, Ватсон…»:

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am