Սաուդյան թագավորական ընտանիքի սկանդալային 2017-ը, հայ արքայազնի ձերբակալությունը
Թոհուբոհ թագավորական ընտանիքում Նոյեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայում սենսացիոն և սկանդալային իրադարձություններ տեղի ունեցան. ձերբակալությունների ալիք տեղի ունեցավ, ձերբակալվեցին 11 արքայազն, չորս գործող ու տասնյակ նախկին նախարարներ` հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ, որը ստեղծվել է ձերբակալություններից ընդամենը ժամեր առաջ այդ ձերբակալություններից... Ազատազրկվածների մեջ էր նաև միլիարդատեր արքայազն Ալվավեդ բին Թալալը, ով բաժնետոմսեր ունի Twitter և Apple ընկերություններում, ինչպես նաև Citigroup և 21st Century Fox-ի բաժնետեր: Նա բիզնես է վարել Բիլ Գեյթսի, Ռուպերտ Մերդոքի և Մայքլ Բլումբերգի հետ: Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն ղեկավարում էր թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, ով համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Կառույցը իրավասու է ձերբակալություններ իրականացնել և թույլ չտալ, որ կասկածյալները երկրից հեռանան, ինչն ըստ փորձագետների, էլ ավելի կամրապնդի թագաժառանգ Սելմանի դիրքերը: Աղմկահարույց ձերբակալություններից առաջ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը փոխատեղումներ էր իրականացրել ուժային կառույցներում` առանց պատճառները մանրամասնելու: Այսինքն, նոր հակակոռուպցիոն մարմինը գլխավորել էր թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Կոմիտեին լայն լիազորություններ էր շնորհվել, այդ թվում՝ ձերբակալման հրամանագրեր պատրաստել, ինչպես նաև երկիրը լքելու արգելք դնել: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանին գահաժառանգ արքայազն էր նշանակել հունիսին: Նա համարվում էր Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ մարդը: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը ազդարարել էր ֆինանսական խարդախությունների և իշխանության չարաշահումների մեջ կասկածվողների դեմ արշավի մեկնարկը, վստահեցրել էր, որ հայտարարել էր, որ երկրում ընդգրկուն հակակոռուպցիոն արշավ է մեկնարկել: Նա նշել էր, թե կառավարական բարձրագույն շրջաններում կան մարդիկ, որոնք «իրենց անձնական շահերը ավելի բարձր են դասում հասարակականից և զբաղվում են ապօրինի հարստացմամբ»: Բուռն իրադարձություններից անմիջապես եզրակացրեցին, որ Սալման թագավորը նման քայլի դիմելով ճանապարհ է հարթում իր որդու համար, իբրև թագաժառանգի: Ի դեպ, տեղեկություններ շրջանառվեցին նաև այն մասին, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է նաև արմատներով հայ արքայազն: Ինչպես հայտնի է, ձերբակալվածների թվում է նաև Սաուդյան Արաբիայի թագավորի եղբորորդին՝ միլիարդատեր, Kingdom Holding ներդրումային ընկերության սեփականատեր ալ-Վալիդ իբն Թալալը: Նրան է պատկանում Kingdom Holding ընկերության 95%-ը, ունի մասնաբաժին նաև Citygroup ֆինանսական խմբում, Four Seasons, CitiGroup, Twitter, 21st Century Fox, Disney ընկերություններում: Կան տեղեկություններ այն մասին, որ Ալ-Վալիդ իբն Թալալի տատիկը հայ է: Հայոց ցեղասպանությունից հետո նրա տատը հայտնվել է Սաուդյան Արաբիայի հիմնադրողի հարեմում: Սաուդյան Արաբիա-Իրան՝ հարաբերությունների սրում Սաուդյան Արաբիայում աղմկահարույց ձերբակալությունների զուգահեռ տեղի ունեցան արտաքին քաղաքական ուշագրավ զարգացումներ: Սաուդյան Արաբիան Եմենից Էր Ռիադի ուղղությամբ հրթիռի արձակումն Իրանի կողմից ագրեսիա որակեց, Սաուդյան Արաբիան հայտարարեց ինքնապաշտպանության և Իրանին պատասխան տալու իր իրավունքի մասին: «Կոալիցիայի հրամանատարությունը կարծում է, որ դա իրանական ռեժիմի կողմից ռազմական ագրեսիայի վրդովեցուցիչ գործողություն է և կարող է ապագայում դիտարկվել որպես Սաուդյան Արաբիայի թագավորության դեմ պատերազմական գործողություն: Այդկերպ, դա հաստատում է թագավորության օրինական իրավունքը՝ պաշտպանել իր տարածքն ու իր ժողովրդին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»,- ասված է զինվորականների հայտարարությունում: «Կոալիցիայի հրամանատարությունը նաև հաստատում է, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իրանին համապատասխան ժամանակ համապատասխան կերպով՝ միջազգային իրավունքի համաձայն և հիմնվելով ինքնապաշտպանության իրավունքի՝ այդ թվում տարածքի, ժողովրդի և կենսական շահերի պաշտպանության վրա, ինչն ամրագրված է միջազգային համաձայնագրերում և հռչակագրերում՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասված է փաստաթղթում: Ի դեպ, ուշագրավ է, որ այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրեց Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցների գործողության ժամկետը։ Գրավոր ծանուցման մեջ, որն ուղարկվել է Թրամփի կողմից ԱՄՆ Կոնգրեսին, այս մասին տեղեկություն տարածեց Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել էր Իրանի հանդեպ №12170 գործադիր հրամանով, երկարացվում է մեկ տարով: Հակաիրանական պատժամիջոցների մասին №12170 հրամանը ստորագրվել էր 1979թ. նոյեմբերին այն ժամանակվա նախագահ Ջիմի Քարթերի կողմից՝ ի պատասխան Թեհրանում ԱՄՆ քաղաքացիների պատանդառության։ Հիշեցնենք, նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիան մայրաքաղաք Էր Ռիադի հյուսիս-արևելքում որսացել ու ոչնչացրել էր Եմենի կողմից արձակված բալիստիկ հրթիռը: Հայտնի է, որ հրթիռը ոչնչացվել է Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ չխանգարելով դրա բնականոն աշխատանքին: Մինչդեռ բալիստիկ հրթիռի արձակման պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հուսիթ զինյալները՝ ընդգծելով, որ իրենք թիրախավորել էին միջազգային օդանավակայանը: Նշենք, որ Եմենում արդեն տևական ժամանակ շարունակվում էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների աջակցությունը վայելող օրինական կառավարության ու Իրանի աջակցությունը վայելող հուսիթ զինյալների միջև հակամարտությունը, որի հետևանքով 2015թ. ի վեր զոհվել է 8.600 մարդ: Այժմ, փաստացի, Սաուդյան Արաբիան սպառնում է «համաչափ քայլերի» դիմել Իրանի դեմ: Սաուդյան Արաբիան գլխավորում է Եմենում ապստամբ հուսիների դեմ պատերազմող կոալիցիան: Հենց նոյեմբերի 4-ին թագավորության հակաօդային պաշտպանությունը խոցեց Եմենից Ռիադի օդանավակայանի ուղղությամբ արձակված հրթիռը: Սաուդյան Արաբիայի շեյխերը, միլիարդների ճակատագիրը Նոյեմբերի կեսերին Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հաստատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տեղի ունեցած ձերբակալությունների ընթացքում կալանավորվել է 208 մարդ: Մեղադրանքները կապված են տարիների ընթացքում շուրջ 100 միլիարդ դոլարի հափշտակման փաստի հետ: Կառավարությունը գործի շրջանակում սառեցրել է շուրջ 1700 բանկային հաշվեհամար: Ակնհայտ էր, որ սկանդալը, որը ծագել է Սաուդյան Արաբիայում՝ իշխանության համար մղվող պայքարի շրջանակում: 32 ամյա արքայազն Մոհամադ բին Սալմանը, ով երկրի ղեկավարության ստանձնման հիմնական թեկնածուն է, այս պահին գլխավորում է հակակոռուպցիոն հանձնաժողովը: Վերլուծաբանների համոզմամբ՝ այս կերպ Սալմանի կողմնակիցները վերացնում են արքայազնի համար որևէ մրցակցություն՝ ապահովելով իշխանության անխոչընդոտ փոխանցումը Սալմանին: Մոտ երկու ամսի առաջ ուշագրավ զարգացումներ ընթացան Լիբանանում: Լիբանանի վարչապետի պաշտոնը վերջերս լքած Սաադ Հարիրիին բռնությամբ պահել էին Էր-Ռիադում՝ սահմանափակելով նրա ազատությունը: Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Բեյրութը դիմում է պատրաստում արաբական և արևմտյան պետություններին՝ խնդրելու ճնշում գործադրել Էր-Ռիադի վրա, որպեսզի այն ազատ արձակի Հարիրիին։ «Հարիրիին ազատության սահմանափակմամբ Էր-Ռիադում պահելը հանդիսանում է հարձակում Լիբանանի ինքնիշխանության վրա։ Մեր արժանապատվությունը նրա արժանապատվությունն է», ասել է լիբանանցի պաշտոնյան։ Մինչդեռ լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաադ Հարիրիի ինքնաթիռը Էր-Ռիադից Բեյրութ է թռել։ Սակայն, ըստ առկա տեղեկատվության՝ քաղաքական գործիչն ինքնաթիռում չի եղել։ Նոյեմբերի 4-ին Հարիրին, այցով ժամանելով Սաուդյան Արաբիա, հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Այդ որոշումը նա բացատրել էր իր երկրի ներքին գործերին Իրանի միջամտությամբ, ինչպես նաև «Հըզբոլլահի» կողմից իր վրա ցուցաբերվող ճնշմամբ ու իր դեմ պատրաստվող մահափորձի մասին տեղեկություններով։ Հիշեցնենք, որ Սաադի հայրը՝ Ռաֆիկ Հարիրին սպանվել էր Բեյրութում, 2005թ. փետրվարի 14-ին։ Հարկ է նշել, որ Լիբանանը Սաուդյան Արաբիայի շեյխերի ամենանախընտրելի վայրն է, նախևառաջ՝ ֆինանսական տեսանկյունից: Լիբանանում կատարվել են միլիարդների ներդրումներ, կառուցվել են ծովեզրյա շինություններ: Այլ կերպ ասած՝ Սաուդյան Արաբիայի շեյխերն իրենց գումարները պահում էին հենց Լիբանանում, հենց այս երկիրն է կապիտալի ամենաապահով վայրը եղել Սաուդյան Արաբիայի արաբ շեյխերի համար և ոչ միայն նրանց, այլև՝ քրիստոնյաների, այդ թվում նաև հայ մեծահարուստների համար: Իսկ այժմ, հանկարծ, Սաուդյան Արաբիան խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին՝ լքել Լիբանանի սահմանները։ Այսպես, Սաուդյան Արաբիայում տեղի ունեցան բավականին հետաքրքիր գործընթացներ: Ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բին Սալմանն, ակնհայտորեն, իշխանության էր ձգտում՝ ամրապնդելով դիրքերն ու իշխանության ձգտելով: Կարո՞ղ էին Սաուդյան Արաբիայում կալանավորված արքայազնները, որոնք թագավորի զավակներ չեն, նրան այդ հարցում խանգարել: Թերևս այո, և այդ իսկ պատճառով նրանք անազատության մեջ հայտնվեցին: Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայում ում ուժեր կային, որոնք հանդես էին գալիս Սաուդյան Արաբիայի վարած արտաքին քաղաքականության դեմ, և հենց դրանց էլ հզոր հարված հասցվեց, որի արդյունքում մի շարք պաշտոնյաներ, նախարարներ և թագավորական ընտանիքի անդամներ զանգվածաբար կալանավորվեցին: Մետաքսյա Շալունց