«Ասֆալտչի՛կ իշխանություն, ռեկե՞տ ես անում». Տաքսիստները նամակ հանձնեցին կառավարություն

Օնլայն տաքսու վարորդների կողմից կազմակերպված ստորագրահավաքից հետո երեք նախարարներ արձագանքել են՝ էկոնոմիկայի նախարարը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և առողջապահության նախարարը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 24–ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Իրենք արձանագրել են փաստ, որ կա նման խնդիր, որ վարորդների իրավունքները ոտնահարվում են, և իրենք ասել են, որ որոշակի լուծումներ կառաջարկեն, բայց քանի որ պահանջը պաշտոնական ձևակերպված չէր, այսինքն ստորագրություն էր հավաքված, որոշում կայացվեց, որ այսօր փոքր խմբով, մի քանի վարորդի հետ մենք գանք և նամակը պաշտոնապես մուտք անենք կառավարություն։

Դրանից հետո պլանավորվում է ուրբաթ օրը երթ–ակցիա «Յանդեքս»–ի գրասենյակի մոտ, պահանջներ Յանդեքսից, որից հետո վարորդները պլանավորում էին, եթե կառավարությունը 10-15 օրվա կտրվածքով որոշակի արձագանք չտվեց, իրենք գնալու են խաղաղ անհնազանդության ակցիաների։ Այս մարդկանց մոտ կա համոզմունք, որ իրենց իրավունքները տոտալ ոտնահարվում են, իրենք բուլինգի են ենթարկվում այդ ծառայություն մատուցող ընկերությունների կողմից, և պետությունը պարտավոր է կանգնի իր երկրի քաղաքացու կողքին»,–ասաց նա։


Մանուկյանը հավելեց, որ տաքսու վարորդները, որոնք 200 հազար դրամից ավել են վաստակում, և հարկ են վճարում, պետությունը պետք է նրանց գրանցի որպես աշխատողներ, ինչը թույլ կտա իրենց առողջապահության ապահովագրությունից օգտվել. «Պետություն, դու ռեկե՞տ ես անում, ռեկետչիկ ե՞ս դու, ի՞նչ ես անում։ Մենք գնում ենք մեր ավտոներով ընկնում ենք ձեր սարքած փոսերի մեջ, ավտոմեքենաները ջարդում ենք, դիմացը ոչ մի բան չեք տալիս։ Ասֆալտչիկ իշխանություն, գոնե էս փուլում մեզ ուրիշ ձև աջակցի։

Հաջորդիվ քայլեր են լինելու, որովհետև այստեղ ոչ թե 500–600 վարորդի իրավունքներ են ոտնահարված, այլ տասնյակ հազարավոր։ Այս պարագայում շուրջ 40000 վարորդ ամեն օր աշխատում է 10-12 ժամ։ Կառավարության համար այդ վարորդների ամբողջ սեգմենտը չկա, ուղղակի իրենք չեն նկատում։

Ասում են՝ երկրում կա գրանցված 700000 աշխատող, ամենայն հավանականությամբ, այս մարդկանց իրենք ընդգրկում են այդ աշխատողների ցանկում, այսինքն իրենք այդ մանիպուլյացիայի չեմպիոններն են»,– հավելեց նա։

Նշենք, որ թաքսու վարորդները իրենց նամակը հանձնեցին կառավարություն և հեռացան։

Հիշեցնենք, որ փետրվարի 19–ին, օնլայն տաքսու վարորդները Երևանի Բրազիլիայի հրապարակում ակցիա և ստոևրագրահավաք են իրականացրել։ Նրանք պահանջում են իրենց համարել գրանցված աշխատող, նաև նվազեցնել օպերատորների կողմից կիրառվող հարկերը։

Նշենք, որ օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.

1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել

2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել ,պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)

3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ։

NEWS.am

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ. «Հետք» «Զանգեզուրի միջանցք» բնութագրվող «Թրամփի ուղին» արդեն համաձայնեցված է. թուրք պատգամավոր Ու՞մ ես խաբում․ թե բա զենք եք առել․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video) «Այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու. ինչպես կասեր «դասականը»՝ Элементарно, Ватсон…». Տաթև Հայրապետյան ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավին 900, 000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար․ Արթուր Չախոյան (video) Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով «Նիկո՛լ, գյումրեցիների փողը չե՛ս լափելու»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ի 10% ներմուծման գլոբալ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել Իրանում ռազմական ուղղաթիռն ընկել է մրգի շուկայի վրա․ կան զոհեր Զբաղվելու՞ եք Աննա Հակոբյանի հիմնադրամի անվճար դասընթացներով․ հարց՝ ՀԿ նախագահին (video) Վեհափառ Հայրապետի ու Միքայել սրբազանի հանդիպումը՝ Էջմիածնում (video) #ՈՒՂԻՂ․ Առաջիկա ընտրություններից Փաշինյանը սարսափած է․ նա տիրապետում է հանրային տրամադրությանը (video) Նախկին դատախազի հանելուկային մահը․ պահեստազորի գնդապետ (video) Հլը խախանդ ենք, բայց սպասե՛ք․․․ տաքսու վարորդ (video) «Ողբամ մեզ, որ Գևորգ Պապոյանը նախարար է»․ Մեսրոպ Մանուկյան (video) Ձեռնաշղթաներ՝ խոսքի համար ՔՊ֊ականի համար միևնույն է` ՀՀ տարածքը կարող է բաղնիք կոչվել «Ավինյա՛ն, դե հերքի կամ հաստատի․ 560 հազար դոլարն ու՞ր ա»․ Արթուր Չախոյան (video) Շմոլ գազից թունավորում՝ Նոր Խարբերդում․ ընտանիքի անդամները, որոնցից 3-ը երեխաներ են, հոսպիտալացվել են 10 կմ/ժ արագությամբ իջնելու ենք ու քաղաքը կոլապսի ենթարկենք․ վարորդներ (video) Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը Մեզ խաբում են․ «Տղե՛րք, փայ ունե՞ք»․ տաքսու վարորդները՝ Կառավարության դիմաց զգուշացնում են (video) Հակառակ դեպքում՝ վարորդները խաղաղ անհնազանդության ակցիաներ կանեն Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am