Ամերիկյան ԶՈՒ-երը բերված են 100 % պատրաստվածության՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել․ Սարգսյան

Ամերիկյան զինված ուժերը բերված են 100 տոկոսանոց պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի։ Ինչ վերաբերում է Թրամփին, ապա վերջնական որոշումը իրենն է, սակայն նա դեռևս հապաղում է: Այս մասին հայտնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այստեղ, կարծում եմ, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել՝ երկու ռազմավարական խնդիր լուծելու համար։ Առաջինը կայանում է նրանում, որ նա պետք է ձևավորի համապատասխան հասարակական ընկալում և աջակցություն, որի արդյունքում միայն կարողանա դիմել գործողությունների։ Նա պետք է ցույց տա, որ բանակցային բոլոր հնարավորությունները սպառված են, և այլևս հնարավոր չէ բանակցություններ վարել, ինչպես նաև առաջ մղի այն թեզը, որ Իրանը չափազանց մոտ է միջուկային զենքի ձեռքբերմանը։

Երկրորդ կարևոր հանգամանքը պայմանավորված է ներքաղաքական ռիսկերի նվազեցմամբ։ Եթե ռազմական օպերացիան ունենա ծանր հետևանքներ ամերիկյան բանակի կամ զինվորականների համար, դա ուղղակի հարված կհասցնի Թրամփի և հանրապետականների վարկանիշին, ինչի արդյունքում հանրապետականները նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող են պարտություն կրել, և դեմոկրատները կարող են առաջ բերել իմպիչմենթի օրակարգը։ Այս պահին էլ Ներկայացուցիչների պալատում կա 3 իմպիչմենթի նախագիծ և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, նախորդ անգամվա օրինակով որոշ հանրապետակններ կրկին կարող են միանալ իմպիչմենտին:

Ավելին, նրա նախորդ նախագահության շրջանում դեմոկրատները նախաձեռնեցին իմպիչմենտի գործընթաց, ձևավորեցին հանրային ուժեղ ճնշում հանրապետականների նկատմամբ, ինչպես նաև ակտիվ քաղաքական և մեդիա արշավ ծավալեցին՝ գործընթացը հանրային օրակարգում պահելու համար, ինչի արդյունքում էլ շուրջ 1 տասնյակ հանրապետականներ միացան իմպիչմենտին:


Այսինքն Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու և մտածելու, սակայն ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է»,- գրել է նա։

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ուշադիր լսիր․ Պուտինը խոսեց КГБ-ից... Հայկ Նահապետյան-Անժելա Թովմասյան (video) Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան Անկախության հռչակագիրը հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասն է․ Արթուր Ղամբարյան Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջել են ատոմակայանի փակում․ Մանվելյան (video) #ՈՒՂԻՂ․ «Դե ռադդ քաշի, գնա՛․․․ ընդդիմության պատասխանը Փաշինյանին չուշացավ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է Փողոցային պայքար լինելու է, ու․․․ Տիգրան Աբրահամյանը հստակեցնում է (video) «Ուժեղ Հայաստան»-ի 29-ը պատգամավորները գիտե՛ն՝ ինչ են անելու․․․ պատասխանը չուշացավ (video) Եթե Սահմանադրության փոոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, ապա դրա բովանդակության քննարկումն ավելորդ է Քննարկում չի՛ լինելու․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա ուղերձին (video) Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը․ Շուշանյան Գոհար Մելոյանը փաստերով «մերկացնում է» Փաշինյանի այսօրվա խոսքը (video) Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին «Զաձերշկան» ինչո՞ւմն ա, եթե էդքան անվախ ես, դե վաղն էլ արա այդ քայլը․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video) Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել Աթոյան փողոցում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Այսքան աղմուկ, պետական միջոցների վատնում՝ ամբողջն ալիևյան պահանջը փաթեթավորելու համար․ Քրիստինե Վարդանյան Չի՛ լինելու տենց բան, չի՛-լի՛-նե՛-լու՛. Խաչատրյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին (video) #ՈՒՂԻՂ․ Ալիևը սեղմել է․ Նիկոլը խոստովանեց, որ իշխանություն չի տալու․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյա՛ն, քեզ քանի՞ անգամ ասենք՝ «ահшբեկչի հետ չե՛նք բանակցելու»․ Արթուր Խաչատրյանի կոշտ պատասխանը (video) Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am