Սերբիայում ձերբակալել են նախագահ Վուչիչի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձի
Սերբիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու տղամարդու՝ Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի և նրա ընտանիքի անդամների դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից ։
Հետաքննիչների տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարը ձերբակալվածները (ծնված 1975 և 1983 թվականներին) դավադրություն են կազմակերպել նախագահի և նրա ընտանիքի անդամների դեմ։ Նրանք ձերբակալվել են Կրալևո քաղաքում՝ Անվտանգության և տեղեկատվության գործակալության հետ համատեղ անցկացված հատուկ գործողության ընթացքում։
