The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»

Ըստ թերթի թղթակիցներ Լիամ Սքոթի, Սեմի Ուեսթֆոլի և Ջենի Գաթրայթի՝ այցի ընթացքում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները, բախվել են Վաշինգտոնում ցուցարարների հետ։

Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները պահանջել են ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին: Ակցիան տեղի է ունեցել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր «Խաղաղության խորհրդի» նիստին մասնակցող Ալիևի պատվիրակությունը: Քաղաքային ոստիկանությունը այս բախման դեպքերի վերաբերյալ հայտնել է, որ գործը փոխանցվել է Պետդեպարտամենտին:

Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող ցուցարարները հայտնել են, որ հինգշաբթի կեսօրին իրենց վրա հարձակվել են նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները: Հարձակումը տեղի է ունեցել Փենսիլվանիա պողոտայում գտնվող «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցի դիմաց, որը գտնվում է Սպիտակ տնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա:

27-ամյա տաքսու վարորդ Ռահիմ Յագուբլուն, որի հայրը գտնվում է ադրբեջանական բանտում, ասել է, որ կանգնած է եղել հյուրանոցի դիմաց՝ ձեռքին ցուցանակ, երբ Ալիևի անվտանգության աշխատակիցները հարձակվել են նրա վրա։ Հարձակման հետևանքով կոտրվել է նար ծնոտը և նա հարված է ստացել որովայնին։ Մեկ այլ ցուցարար՝ 35-ամյա Ադիլ Ամրախլին, հարձակվողներից փախչելիս,վնասել է ոտքը։ Նա ասել է, որ առնվազն չորս այլ անձինք, այդ թվում՝ Յագուբլուն, վիրավորվել են։

Ալիևը, ով տասնամյակներ շարունակ երկաթե բռունցքով կառավարել է Ադրբեջանը, ժամանել է Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի կողմից հրավիրված «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին մասնակցելու համար, նշում է պարբերականը:

Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Թոմ Լինչը հաստատել է, որ միջադեպի վայրում են եղել հատուկ գործողությունների բաժնի և ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները, հասկանալի է, որ այնտեղ են եղել նաև Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները։ Նա հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք իրավապահ մարմինները միջամտել են, այդ ծեծկռտուքին:

Թերթը նշում է, որ այս պատմությունը հիշեցնում է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հետ կապված նմանատիպ միջադեպը: 2017 թվականին «Էրդողանի մարդիկ» բախում են ունեցել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ բողոքի ցույցի մասնակիցների հետ, որի հետևանքով վիրավորվել էր 11 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Մեկ տարի առաջ նրա անվտանգության աշխատակիցները բախվել էին Բրուքինգսի ինստիտուտի մոտ բողոքի ցույցի մասնակիցների հետ:

Ըստ թերթի, Ռահիմ Յագուբլուն սովորական ցուցարար չէր: Նրա հայրը՝ Թոֆիգ Յագուբլուն, ով հայտնի ադրբեջանցի ակտիվիստ է, արդեն կրել է ինը տարվա ազատազրկման մեկ տարին՝ խարդախության կեղծ մեղադրանքներով: Amnesty International-ը վստահ է, որ դատավճիռը «դատական ​​ֆարսի» արդյունք է, և Բաքվի կողմից այլախոհությունը ճնշելու արշավի վերջին քայլը: Կազմակերպությունը նկարագրել է Ադրբեջանում տեղի ունեցողը որպես՝ «կառավարության քննադատներին լռեցնել»:

Ադիլ Ամրախլին, որը Վիրջինիայից էր եկել բողոքի ցույցին, ասել էր, որ անվտանգության աշխատակիցները հարձակվել էին իրենց վրա, երբ ցուցարարները փորձել էին տեղափոխվել հյուրանոցի մեկ այլ մուտք՝ Ալիևի աննկատ ներս մտնելը կանխելու համար։ «Մենք ցանկանում էինք խաղաղ ճանապարհով պահանջել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը», - բացատրել էր նա։

Կարելի է ասել, որ Ալիևը կրկնում է Էրդողանի քայլերը, այդ թվում՝ նաև իր թիկնապահների պահվածքի վարվելակերպով, ինչը նկատել էին նաև ամերիկյան շրջանակները:

Ալիևի թիմի նման պահվածքը ցույց է տալիս, որ նրանց համար ավտորիտար վարվելակերպը, ոչ թե պատահականություն է, այլ՝ օրինաչափություն:

Իսկ մի երկիր, որի ներքին կյանքում տիրում են նման խաղի կանոններ, չի կարող այլ վերաբերմունք դրսևորել արտաքին քաղաքականության մեջ, քանի որ երկրի արտաքին քաղաքականությունը, իր ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:

Նաև դրա համար է կարևոր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը ունենա երաշխավոր:

Քանզի, հույսը դնել Ալիևի գթասրտության վրա,ծիծաղելի մոտեցում է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից Ինքնասպանության դեպք Արմավիրում․ Մարմինը հայտնաբերվել է կիսաքանդ շինությունում, ոչ թե ցուցանակի վրա․ ՔԿ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել Ահազանգ է ստացվել, որ Գյումրու համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, իսկ Թուրքիայում՝ իր Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Արցախն ուրացել եք ոչինչ, իսկ Գյումրին պատահմամբ գյուղ անվանելու համար` վայնասուն եք դնում. անթասիբ քպ-ներ». լուսանկարիչ Հայրը տանից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ» Զելենսկին առաջարկել է արևմտյան զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am