Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից
Մեկնարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումը սիրիական Հասաքեի շրջանում գտնվող ԱՄՆ ամենամեծ Կասրաք ռազմաբազայից։ Ակնկալվում է, որ այս գործընթացը կտևի մի քանի շաբաթ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Հեռուստաընկերության թղթակիցը նշել է, որ զորքերը դուրս են բերվում ռազմաբազայից և ուղևորվում դեպի Իրաքյան Քուրդիստան։ Նա հավելել է, որ առաջին փուլով տասնյակ ռազմական մեքենաներ՝ բեռնված տեխնիկայով և զինվորներով, Հասաքեի շրջանի աշ-Շադդադի բազայից և Դեյր էզ-Զորի նահանգի ալ-Օմար դաշտից վերջերս տեղափոխվել են Կասրաք՝ գործողության մեկնարկի նախապատրաստման համար։
ԱՄՆ ուժերը դադարեցրել են իրենց ներկայությունն աշ-Շադդադիում ավելի քան 10 օր տևած դուրսբերման գործողությունից հետո, այնուհետև սիրիական բանակը պաշտոնապես ստանձնել է բազայի վերահսկողությունը՝ Վաշինգտոնի հետ անմիջական համակարգումից հետո։
