Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, իսկ Թուրքիայում՝ իր

Թուրքիայի գլխավոր ըննդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության փոխնախագահ Դենիզ Յավուզյըլմազը հարցազրույց է տվել ըննդիմադիր «Sözcü» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Աքքուհյու միջուկային կայանին։

Նա նշել է, որ Ռուսաստանը և՛ Թուրքիայում, և՛ Եգիպտոսում ատոմակայաններ է կառուցում, բայց շատ տարբեր պայմաններով ու դրա հետ մեկտեղ ընդգծել. «Ռուսաստանը Եգիպտոսում Եգիպտոսի համար է ատոմակայան կառուցում, իսկ Թուրքիայում՝ իր»։

Ըստ նրա՝ Ռուասաստանը էլեկտրաէներգիայի վաճառքում 60 տարում 207 մլրդ 399 մլն դոլարի եկամուտ կստանա։ Առաջին 15 տարվա ընթացքում տրվել է 12.35 ցենտ գնման երաշխիք մեկ կվտ ժամի համար։ Մնացյալ 45 տարում էլ ռուսները կշարունակեն Թուրքիային վաճառել շուկայական գներով ու քաղաքացիների էլեկտրաէներգիայի վճարները 60 տարի կվճարեն ռուսներին։ Ավելին, էլեկտրակայանը կլինի ռուսներինը ու չի փոխանցվի թուրքերին։ Իսկ Եգիպտոսինը շահագործման օրից ի վեր կլինի Եգիպտոսինը։

Ռուսաստանի համար «Աքքույու»-ի ընդհանուր արժեքը կազմում է 27.3 մլրդ դոլար: Առաջին 15 տարվա ընթացքում Ռուսաստանը էլեկտրաէներգիայի վաճառքից կվաստակի 37 մլրդ դոլար: Մնացած 45 տարիների ընթացքում վաճառքը կիրականացվի շուկայական գներով՝ ապահովելով ընդհանուր 207.329 մլրդ դոլարի եկամուտ: Ծախսերը հանելուց հետո նրա զուտ շահույթը կկազմի 180 մլն դոլար: Այս տեղեկությունը ստացվել է «Աքքույու միջուկային փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի շուկայական գնահատման և հավաստագրված զեկույցից»:

«Աքքույուի հաշիվ ապրանքագիրը 6 անգամ ավելի բարձր է, քան Եգիպտոսինը. Ի՞նչ պարտք է վճարում Էրդողանը Պուտինին» վերնագրով հրապարկման մեջ նշվում է, որ ռուսները Թուրքիայում կառուցում են ատոմակայան՝ 27.3 մլրդ դոլարով, իսկ Եգիպտոսում՝ 28.7 մլրդ դոլարով: Եգիպտոսը իր պարտքը կմարի 22 տարվա ընթացքում՝ 3% տոկոսադրույքով: Մյուս կողմից, Թուրքիան չի վճարի, բայց էլեկտրաէներգիա կստանա 60 տարի՝ ու լրացուցիչ կճարի 180 մլրդ դոլար:

Նշենք, որ ատոմակայանն ունի 60 տարվա շահագործման ժամկետ՝ 20 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ապամոնտաժման աշխատաքնները կտևեն ևս 20 տարի, ինչը նշանակում է, որ Աքքույուից կանցնի մեկ դար ու ռուսները կշարունակեն ստիպել Թուրքիային վճարել դրա համար։

Ermenihaber

դիտվել է 325 անգամ
Լրահոս
ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից Ինքնասպանության դեպք Արմավիրում․ Մարմինը հայտնաբերվել է կիսաքանդ շինությունում, ոչ թե ցուցանակի վրա․ ՔԿ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել Ահազանգ է ստացվել, որ Գյումրու համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, իսկ Թուրքիայում՝ իր Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Արցախն ուրացել եք ոչինչ, իսկ Գյումրին պատահմամբ գյուղ անվանելու համար` վայնասուն եք դնում. անթասիբ քպ-ներ». լուսանկարիչ Հայրը տանից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ» Զելենսկին առաջարկել է արևմտյան զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am