Զելենսկին առաջարկել է արևմտյան զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևմտյան գործընկերներին առաջարկել է իրենց զորակազմերը տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է AFP գործակալությանը տված հարցազրույցում։

«Իհարկե, Ուկրաինան կցանկանար, որ մեր գործընկերները մեզ հետ կանգնած լինեին առաջնագծում։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է։ Երբ ես խոսում եմ առաջնագծի մասին, և եթե խոսում ենք Լեհաստանի կամ մեր բալթյան հարևանների մասին, ես նրանց ասում եմ՝ հասկանում եմ, որ այժմ պատասխան չունեք, բայց եթե Բելառուսը ձեր երկրների համար նույնքան մեծ սպառնալիք է ներկայացնում, որքան մեզ համար՝ Ռուսաստանը, ապա ինչո՞ւ ձեր զորակազմերը կանգնած չեն Ուկրաինայի և Բելառուսի սահմանին», – ասել է նա:

Զելենսկին հավելել է, որ Կիևը կցանկանար, որ օտարերկրյա զորակազմը գտնվեր «ճակատային գծին ավելի մոտ»:

«Որտեղ կա ռիսկ, այնտեղ առաջնագիծ է։ Մենք կցանկանայինք զորակազմը տեսնել ճակատային գծին ավելի մոտ: Պայմանականորեն ասած՝ լեհերը չեն հաստատել զորակազմ տեղակայելու իրենց մտադրությունը: Բայց եթե Լեհաստանն առաջարկեր զորակազմ տեղակայել և առաջարկեր այն տեղակայել Լվովում, ապա դա մեզ անհրաժեշտ չէր լինի», – պարզաբանել է նա:

Զելենսկու խոսքով՝ կա պայմանավորվածություն, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կհատկացնեն մեկական բրիգադ, այսինքն՝ 5000-ական զինծառայող։ Նա հավելել է, որ կան նաև այլ երկրներ, որոնք պատրաստակամություն են հայտնել զորքեր ուղարկել, բայց չի նշել դրանք։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից Ինքնասպանության դեպք Արմավիրում․ Մարմինը հայտնաբերվել է կիսաքանդ շինությունում, ոչ թե ցուցանակի վրա․ ՔԿ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել Ահազանգ է ստացվել, որ Գյումրու համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, իսկ Թուրքիայում՝ իր Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Արցախն ուրացել եք ոչինչ, իսկ Գյումրին պատահմամբ գյուղ անվանելու համար` վայնասուն եք դնում. անթասիբ քպ-ներ». լուսանկարիչ Հայրը տանից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ» Զելենսկին առաջարկել է արևմտյան զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար Այո’, կնքահայրը պետք է աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր լինի Պուտինը միջուկային տրիադայի զարգացումը համարել է բացարձակ առաջնահերթություն Դատապարտում ենք փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am