Դատապարտում ենք փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը՝ քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի 2026թ. փետրվարի 20-ին տարածած՝ փաստաբաններին ուղղված հայտարարությունը․

Պարզեց․

Բարձրագույն դատական խորհուրդը 2026թ. փետրվարի 20-ին դատական իշխանության պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածել պնդելով մասնավորապես, որ՝

փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, և միտում ունեն վարկաբեկելու դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը,

խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը։

փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ:

Նույն հրապարակման մեջ Բարձրագույն դատական խորհուրդը պնդում է արել առ այն, որ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները կիրառում են «կանխատեսելի սխեմաներ» նշվածը վերագրելով նաև փաստաբան Արա Զոհրաբյանին:

Վերոգրյալի կապակցությամբ Պալատի խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ փաստաբանի վարքագծի հետ կապված ցանկացած հարց կարող է քննարկվել բացառապես օրենսդրությամբ և մասնավորապես «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված կառուցակարգերի շրջանակներում: Ուստի պետական մարմինների և հատկապես դատական իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից հայտարարությունների ձևաչափով փաստաբանների վարքագծի քննարկումը չի բխում նշված կառուցակարգերի պահանջներից, ինչպես նաև օրենքով սահմանված նրանց լիազորություններից:

Միաժամանակ Պալատի խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս անկախ են և զրկված չեն փաստաբանական էթիկայի շրջանակներում իրավական գնահատականներ ներկայացնելու, ինչպես նաև քննադատական խոսք հնչեցնելու հնարավորությունից: Ավելին որոշ դեպքերում նմանատիպ քննադատական խոսքը հանդիսանում է փաստաբանական գործունեության բովանդակության տարր:

Մասնագիտական տիրույթում փաստաբանի հնչեցրած քննադատության վերաբերյալ պետական մարմինների և հատկապես դատական իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դուրս է ժողովրդավարական սկզբունքներից և սահմանափակում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը:

Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման, անկախ դրա բնույթից, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները կաշկանդող նշանակություն են ունենում փաստաբանի օրինական մասնագիտական գործունեության հարցում և հանգեցնում են սառեցնող էֆեկտի: Դրանք խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:

Փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում:

«Փաստաբանության մասին» օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:

ՄԱԿ-ի 1990թ. Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներով սահմանվում է՝ փաստաբանների պարտականությունների մեջ է մտնում, interalia, «իրենց վստահորդներին բոլոր պատշաճ միջոցներով օգնելը, և նրանց շահերը պաշտպանելու ուղղությամբ իրավական գործողություններ ձեռնարկելը» (կետ 13(բ)):

Նույն սկզբունքների 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները ա) կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում։

Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ Կողմերն ապահովում են փաստաբանների իրավունքը՝ հանրությանը տեղեկացնելու իրենց վստահորդների գործերին առնչվող հարցերի մասին՝ հաշվի առնելով միայն այն սահմանափակումները, որոնք նախատեսված են օրենքով և բխում են մասնագիտական պարտականություններից, արդարադատության իրականացման և մասնավոր կյանքը հարգելու պահանջներից, և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Դատավորների և փաստաբանների փոխհարաբերությունների մասին» 2013թ․ թիվ 16 կարծիքի 25-րդ կետի համաձայն՝ Պրոֆեսիոնալ գործընկերների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և արդարադատության արդար իրականացման հարգանքի՝ Փաստաբանների և իրավաբանների միությունների եվրոպական խորհրդի «Եվրոպական իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների մասին» խարտիայում սահմանված սկզբունքներով պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:

Հատկանշական է, որ փաստաբանի դերակատարմանը և խոսքի ազատությանը անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 29369/10, ՄԻԵԴ 2015թ. գործով դատարանը նշում է`

132. Փաստաբանների հատուկ կարգավիճակը արդարադատության իրականացման գործումնրանց կենտրոնական դեր է հատկացնում՝ որպես հասարակության և դատարանների միջևմիջնորդներ։ Այդ պատճառով նրանք կարևոր դեր են կատարում՝ ապահովելու համար դատարանների նկատմամբ հանրային վստահությունը, քանի որ դատարանների առաքելությունը հիմնարար նշանակություն ունի իրավունքի գերակայության վրա հիմնված պետությունում։(…)
134. Հետևաբար, խոսքի ազատությունը կիրառելի է նաև փաստաբանների նկատմամբ։ Այն ներառում է ոչ միայն արտահայտվող գաղափարների և տեղեկատվության բովանդակությունը, այլ նաև դրանց ներկայացման ձևը։
Այսպիսով, փաստաբանները, մասնավորապես, իրավունք ունեն հրապարակայնորեն մեկնաբանելու արդարադատության իրականացումը, պայմանով, որ նրանց քննադատությունը չգերազանցի որոշակի սահմաններ։

Այդ սահմանները բխում են փաստաբանական վարքագծի կանոններից (…)

135. Խոսքի ազատության հարցը սերտորեն կապված է փաստաբանական մասնագիտության անկախության հետ, որը վճռորոշ նշանակություն ունի արդար դատաքննության արդյունավետ իրականացման համար։
138.Անդրադառնալով դատարանի դահլիճից դուրս արված դիտողություններին՝ Դատարանը վերահաստատում է, որվստահորդի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև հեռուստատեսությամբ հանդես գալու կամ մամուլում արվածհայտարարության միջոցով և այս ուղիներով փաստաբանը կարող է հանրությանը տեղեկացնել այն թերությունների մասին, որոնք կարող են խաթարել մինչդատական​​վարույթը։Նմանապես, այն դեպքերում, երբ գործը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցներում՝ փաստերի լրջության և հնարավոր ներգրավված անձանց պատճառով, փաստաբանը չի կարող պատժվել դատական քննության գաղտնիությունը խախտելու համար, եթե նա ընդամենը արտահայտել է իր անձնական կարծիքը այն տեղեկատվության վերաբերյալ, որն արդեն հայտնի է լրագրողներին և որը նրանք մտադիր են հրապարակել՝ այդ մեկնաբանություններով կամ առանց դրանց։ (…)
Փաստաբանը չի կարող պատասխանատվություն կրել մամուլի կողմից իր խոսքերի փոփոխման կամ խմբագրման համար։

139. (…) ԳուվեյաԳոմեսՖերնանդեսի և Ֆրեյտաս է Կոստայի գործի հանգամանքներումդատավորների հասցեին սարկաստիկ կամ սուր, բայց ոչ վիրավորական արտահայտությունները համարվել են համատեղելի 10-րդ հոդվածի հետ։
Վերոգրյալի համատեքստում Պալատի խորհուրդն անընդունելի է համարում Բարձրագույն դատական խորհրդի՝փաստաբանության և կոնկրետ փաստաբանի մասնագիտական գործունեության կապակցությամբ հրապարակած հայտարարությունը, դիտարկելով այն ոչ իրավաչափև միջամտություն փաստաբանի անկախությանը:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով․

Պալատի խորհուրդը որոշեց՝

Դատապարտել փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի 20.02.2026թ. հայտարարությունը:

Արձանագրել, որ փաստաբանների կողմից դատավորների հասցեին սուր քննադատությունները (սակայն ոչ վիրավորական) համատեղելի են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (Արտահայտվելու ազատություն) հետ:

Հանձնարարել Պալատի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման հրապարակումը ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում:

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից Ինքնասպանության դեպք Արմավիրում․ Մարմինը հայտնաբերվել է կիսաքանդ շինությունում, ոչ թե ցուցանակի վրա․ ՔԿ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել Ահազանգ է ստացվել, որ Գյումրու համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, իսկ Թուրքիայում՝ իր Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Արցախն ուրացել եք ոչինչ, իսկ Գյումրին պատահմամբ գյուղ անվանելու համար` վայնասուն եք դնում. անթասիբ քպ-ներ». լուսանկարիչ Հայրը տանից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ» Զելենսկին առաջարկել է արևմտյան զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար Այո’, կնքահայրը պետք է աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր լինի Պուտինը միջուկային տրիադայի զարգացումը համարել է բացարձակ առաջնահերթություն Դատապարտում ենք փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am