Այդ ընտրություններում Վազգեն Մանուկյանը հաղթել է նաև Գյումրի քաղաքում. Ռուզաննա Խաչատրյանը՝ Նազելի Բաղդասարյանին

Բայց ինչ մեղք ես, Նազելի Բաղդասարյան։ Քեզ երևի հրահանգել են այդպես գրել...

Կեսգիշերին մոտ գրած քո ստատուսի տակ մեկնաբանությունների հնարավորությունը փակել ես, դրա համար եմ այստեղ գրում։ Գրում ես, թե իբր Վազգեն Մանուկյանը մոտ երեսուն տարի առաջ «Գյումրիից հեռանալիս, չնկատելով միացված տեսախցիկները, ասել էր. «Էստեղից պրծանք, հիմա գնանք քաղաք»։ Թե ինչ եղավ հետո նրա քաղաքական կարիերայի հետ և որտեղ է նա այսօր՝ կարծում եմ, բոլորին հայտնի է»։

Սա՝ քո գրածը։ Չնայած սու՞տ, թե՞ ճիշտ մեջբերվածի մեջ ոչինչ չեմ տեսնում վիրավորական, բայց իրո՞ք այդպես է ասել Վազգեն Մանուկյանը. տեսանյութ կներկայացնե՞ս։ Ես ուրիշ բան եմ լսել։
Բայց դա չի կարևորը։ Պարզ է, նկատի ունես 1996-ի նախագահի ընտրությունների քարոզարշավի շրջանը։ Ես՝ որպես պրոֆեսիոնալ, թեկուզ նախկին լրագրող, այսօր նորից ճշտելով եմ տեղյակ պահում ամենակարևորի մասին՝ այդ ընտրություններում Վազգեն Մանուկյանը հաղթել է նաև Գյումրի քաղաքում (փառք Աստծո, տեղամասային արձանագրություններն ԱԺՄ-ն մինչ օրս պահել է)։
Իսկ Մանուկյանի հետագա կարիերայի մասին գրածդ հասկանա՞նք այնպես, որ ենթատեքստում սպառնալիք կա՝ ով էլ առաջիկա ընտրություններում հաղթի, խլելու ենք հաղթանակը, ինչպես 96-ին քպ-ի անդամներից շատերի հայրերը, նրանց այլ մերձավորներ ընդդիմությունից խլեցին ընտրական հաղթանակը։

Հա, ինձ թվում է, որ ժամանակն է, որ ոչ թե Վազգեն Մանուկյանի, այլ քո իսկ կարիերայի մասին մտածես։ Երեկվա ստատուսդ գուցե այդ նպատակի համար է, բայց արժե՞ մի քանի ամսվա համար այդքան նվաստանալ։

 

դիտվել է 167 անգամ
Լրահոս
«Սարսափելի թվեր․ Փաշինյանն ու Պապոյանը դա փաթաթեցին մեր վզին»․ տնտեսագետ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Սրանց մենք քշելու ենք․ Աղվան Վարդանյան (video) Արշակ սրբազանին այսպիսի մեծ ցավ պատճառելու համար գիտե՞ք՝ ոնց եք պատասխան տալու. Զարուհի Փոստանջյան (video) Ձեզ ասում եմ՝ այդ խնդիրը հնարավոր է լուծել․ Լևոն Քոչարյանը՝ գյումրեցիներին (video) #ՀԻՄԱ․ «Համատարած կրակոցներ, մահեր․ ի՞նչ մեծ աղետից են հենց հիմա մեզ շեղում»․ Զարուհի Փոստանջյան (video) ԱՄՆ-ի խայտառակ ցինիկությունը․ ի՞նչ է սպասվում Իրանի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Տենց ա անում, որ նորից ընտրվի՝ Երևանն էլ տա, դուրս գա փախչի․ քաղաքացի (video) Վիճաբանություն պարեկների և փաստաբան Ռոման Երիցյանի միջև (video) Ինչու՞ էր Փաշինյանը խոնարհ հարսի պես լսում կաթողիկոսի անունը  Մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում. Սեյրան Օհանյանը՝ Գյումրիում (video) ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում է Տեր Օշինին. փաստաբան Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և էլեկտրական «Volkswagen ID.4»-ը «Մեզ հիմարի տեղ եք դրե՞լ․․․»․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video) Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ․ «Սրա պատասխանը տալու եք» (video) «Իմ ընկերներին տարել եք մահվան, իմ բերանը չե՛ք կարող փակել»․ պատերազմի մասնակից (video) Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը Հնդկաստանն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել, որ հիմա էլ ուզում եք պահել․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանականներին (video) Տիգրան Աբրահամյանը հանդիպել է Խաչիկ Գալստյանին ու Վազգեն Սաղաթելյանին Ի՞նչ խոստացավ Իշխան Սաղաթելյանը գյումրեցիներին (video) Մեքսիկայում անկարգությունների մեծ ալիք է սկսվել խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից հնարավոր «սահմանափակ հարվածը» որակել է որպես ագրեսիա ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շահումյան գյուղում ինչի՞ են արժանացել հերոսների նկարները (video) Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին «Պատվերով են սպա*ել, ակնհայտ է․․․»․ Մեսրոպ Առաքելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am