«Փաշինյանը, ով եղել է միջակ լրագրող, այնպիսի «պուպուշ» կերպար է ստեղծել, որ մարդկանց թվում է՝ գործ ունեն մի հրաշք անձնավորության հետ». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Մի կարևոր առանձնահատկություն, որին, թերևս, արժե անդրադառնալ․ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է իր խոսքում առանձնացնում, թե «մենք պետք է մեր պատմությունից դասեր քաղենք, որպեսզի սխալները չկրկնենք»։ Առաջին հայացքից թվում է՝ լրիվ օրինաչափ ու իրավացի պնդում է, ինչի հետ դժվար է չհամաձայնել։ Սակայն իրավիճակի պատկերը դառնում է հստակ, երբ տեսնում ենք, որ սա ասում է մի մարդ, ով պատմության մասին ոչ միայն գաղափար, այլ անգամ տարրական գիտելիքներ չունի։

 Իր տեսակով լինելով դասական պոպուլիստ ու ամեն ինչից որոշակի պատկերացումներ ունենալով՝ Փաշինյանը եղել է միջակ լրագրող, ով փորձել է օրվա մամուլում մի քանի «էքսկլուզիվ» ու «օդում կախված տեղեկություններով» դրա նրա մասին նյութեր հրապարակել իր թերթում։ Նա այնպիսի «պուպուշ» կերպար է ստեղծել, որ մարդկանց թվում է, թե գործ ունեն ուսյալ, կարդացած, գաղափարական մի հրաշք անձնավորության հետ, ով իր գիտելիքների ողջ շտեմարանն է ի նպաստ դնելու հայրենիքի շենացմանը։

Իրականությունն այն է, որ 50 և ավելի տարեկան լինելով՝ էս մարդը նոր է պատմություն սովորում, ու դրա մասին հենց ինքն է հանրային կերպով հիմա բարձրաձայնում, երբ հայտարարում է, թե՝ «կարդացի «Հայոց պատմության» ակադեմիականի այսինչ հատորը», անկապ իմիտացիաներ ստեղծում, թե ինքն ամբողջ օրը պատմություն է ուսումնասիրում (մեքենայի մեջ, ինքնաթիռում, հյուրանոցում՝ իբր թե գիրք կարդալով)։

 

 

Այսինքն՝ մարդ, ով չգիտի «Հայոց պատմություն», բոլորին հորդորում է «պատմությունից դասեր քաղել», իսկ ամենավատն այն է, որ նա իր համար պրոտոտիպեր է ընտրում ամենաթույլ, չկայացած ու հակասական կերպարներին, որոնց քայլերի, որոշումների ու գործողությունների հետ կապված պատմության գիգանտները հակասական մոտեցումներ ու կարծիքներ են ներկայացնում։

Օրինակ՝ Նիկոլին ասեմ, որ բացի իր իմացած կասկածելի կերպարներից, Հայոց բազմադարյա պատմության շերտերում ավելի առանցքային կերպարներ ու գործիչներ կան, որոնց մասին նույն ակադեմիականում բավական ծավալուն գրված է։ Էդ կարդալու ընթացքում կհորդորեմ տվյալ հատվածներին ավելի ուշադրություն դարձնի ու, ասենք, օրինակ բերի, դասեր քաղի Արտաշես Առաջինի ռեֆորմներից, Լևոն Երկրորդի գերկարևոր արտաքին քաղաքականությունից, Աշոտ Ողորմած արքայի շինարարական ուղղվածությունից, Հովհան Օձնեցու խոհափիլիսոփայությունից՝ դե Վարդան ու Վահան Մամիկոնյանների, Թեոդորոս Ռշտունու, Զաքարե Զաքարյանի մասին էլ չխոսեմ։
Թե չէ անգիր արած մի քանի թերթ բան կարդալով՝ խոսում է դասեր քաղելուց, հլա մի հատ էլ դաս է տալիս մյուսներին՝ իրեն դնելով «հայկական Աթաթուրքի» տեղը։ Դրանը պոպուլիզմն ու մանիպուլյացիան է, դա ակադեմիական ու խորքային թեմաներում ուղղակի չկա»:

դիտվել է 305 անգամ
Լրահոս
ԵՄ-ն փետրվարի 23-ին չի ընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների նոր ռեկորդներ․ Ազիզյան #ՀԻՄԱ․ «Ժողովու՛րդ, Նիկոլը լափի համար ձեր երեխաների կյանքն ուրիշներին խոստացավ». պատերազմի մասնակից (video) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգել է ողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումների մասին Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր․ փաստաբան Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով էս մեր խեղճ թուրքերն էլ ի՞նչ անեն,որ հասկանանք 18-ին մեր դուռը բացին մտան ներս ու դուրս էլ չեն գալիս «ԱՄՆ-ն Իրանի դեմ մեր տարածաշրջանում զորք է կուտակում․ ի՞նչ է սպասվում»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) «Բրիտանաթուրքական թուրանը փոխվել է ամերիկաթուրքական թուրանի»․ Հայկ Նահապետյան (video) 3 միլիոն 420 հազար ՀՀ դրամ մսխել եք․․․ եկե՛ք, պատասխան տվեք․ Սոնա Աղեկյան (video) «Ալիևը հերթական հարվածն է հասցրել»․ Անդրանիկ Թևանյան (video) Եկեղեցի․ առաջին դիմադրություն․ հերթում մյուսներն են․ Հայկ Նահապետյան (video) Հասել ենք մի կետի․ «դիերը հաշվելու ժամանակն է»․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը թոշակառուներին «գերի է վերցրել»․ Մեսրոպ Առաքելյան (video) «Արմատախի՛լ արեք անձնասիրությունը, մաքրեք ձեր սրտերը»․ Վահան Սրբազանի խոսքը (video) Խաղաղության խորհրդի տնօրենը կհանդիպի ԵՄ բարձրաստիճան դիվանագետների հետ Փեզեշքիանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հուսադրող ազդանշանների առկայության մասին «Փաշինյանը, ով եղել է միջակ լրագրող, այնպիսի «պուպուշ» կերպար է ստեղծել, որ մարդկանց թվում է՝ գործ ունեն մի հրաշք անձնավորության հետ». Արմեն Հովասափյան Նիկոլին հենց այդ ժամանակ «կզացրին»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների նոր ռեկորդներ․ Ազիզյան Վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով․ Մեսրոպ Առաքելյան Փաշինյա՛ն, դե ասեք՝ «հորս արև» կռուցել ենք․ Մեսրոպ Մանուկյան (video) Աջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը «ՀԷՑ–ը կտոր–կտոր կանեն, վերջը վարի կտան». Տավուշեցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am