Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Hetq.am

2024-2025 թվականներին Երևանի վճարովի ավտոկայանատեղիները՝ «կարմիր գծերը», քաղաքային բյուջեն հարստացրել են ավելի քան 3.8 մլրդ դրամով։ 2022-2023 թթ․ համեմատ այս գումարը ավելի քան կրկնակի շատ է։


2024 թվականի հունվարի 1-ից Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում կայանման վճարները թանկացան։ Քաղաքը բաժանվեց «Ա» և «Բ» գոտիների։ Կենտրոնի «Ա» գոտում կարմիր գծերով առանձնացված կայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից դարձավ 160 հազար դրամ, իսկ Արաբկիրի «Բ» գոտին կապույտով գծանշվեց՝ 24 հազար տարեկան վճարով։

Քաղաքային իշխանությունը դրույքաչափերի այս փոփոխությունը հիմնավորեց մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագրով։ Այս հիմնավորումը, սակայն, համոզիչ չթվաց ո՛չ Երևանի բնակիչներին, ո՛չ էլ Վարչական դատարանին։ Թեև դատարանը երկու գործով նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է։ 2026-ի համար ևս դրույքաչափերը չեն փոփոխվել, վարորդները շարունակում են կայանման համար բարձր գին վճարել:

2024 թվականին ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարված ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 18 միլիոն 640 հազար դրամ, որի 37%-ը՝ 752.8 միլիոն դրամը, վճարվել է տարեկան կայանման համար։ Ավելի պարզ ասած՝ 3711 վարորդ 160 հազար դրամ վճարել է «Ա» գոտում 1 տարի կայանելու համար, 6627 վարորդ՝ 24 հազար դրամ Արաբկիրի «Բ» գոտու համար։

2025-ին այս գումարը 10.8%-ով պակասեց՝ հանրագումարում կազմելով 1 միլիարդ 801 միլիոն 230 հազար դրամ։ Նախորդ տարի 2699 վարորդ միանվագ 160 հազար դրամ է վճարել, 3022-ը՝ 24 հազար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Հասել ենք մի կետի․ «դիերը հաշվելու ժամանակն է»․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը թոշակառուներին «գերի է վերցրել»․ Մեսրոպ Առաքելյան (video) «Արմատախի՛լ արեք անձնասիրությունը, մաքրեք ձեր սրտերը»․ Վահան Սրբազանի խոսքը (video) «Փաշինյանը, ով եղել է միջակ լրագրող, այնպիսի «պուպուշ» կերպար է ստեղծել, որ մարդկանց թվում է՝ գործ ունեն մի հրաշք անձնավորության հետ». Արմեն Հովասափյան Նիկոլին հենց այդ ժամանակ «կզացրին»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների նոր ռեկորդներ․ Ազիզյան Վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով․ Մեսրոպ Առաքելյան Վերջին 8 տարում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով․ Մեսրոպ Առաքելյան Փաշինյա՛ն, դե ասեք՝ «հորս արև» կռուցել ենք․ Մեսրոպ Մանուկյան (video) Աջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը «ՀԷՑ–ը կտոր–կտոր կանեն, վերջը վարի կտան». Տավուշեցիներ (video) Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար. նախաքննությունն ավարտվել է Մահվան ելքով վրաերթ՝ Եղեգնաձորում․ հետիոտնը փողոցն անցել էր չթույլատրելի հատվածով Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իշխանափոխություն ինչու՞ է անհրաժեշտ անել․ ծանր վիճակ է սպասվում. Հովհաննես Ավետիսյան (video) Պուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Զելենսկի Դուք այս խայտառակությունը տեսե՛ք․ Արթուր Չախոյան (video) Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Hetq.am Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլ Ինչ ասացին Լևոն Քոչարյանին Գյումրիում․․․ (video) Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են ուղևորատար «ԳԱԶել»-ը և «Նիսան»-ը․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց Իրանի դեմ նոր պատերազմ կսկսվի՞, ինչ նոր զարգացումներ կան․ Հովհաննես Ավետիսյան (video) Երբ ուսուցիչը կանգնած է սոցիալական անորոշության առաջ, կրթական ցանկացած բարեփոխում դառնում է ձևական. պատգամավոր «Օրվա կուրսով մանդատի վաճառական Արամ Սարգսյանի թաղապետի խայտառակությունը»․ Արթուր Չախոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am