Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված՝ ասված Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման առիթով.
«Այսօր եկեղեցին ներկայանում է մեզ ամենքիս նորովի` բարեզարդված գավիթով և նրանում կառուցված Սուրբ Խորանով: Այս սրբազան խորանի վրա Սուրբ Պատարագ պիտի մատուցվի և Սուրբ Հաղորդություն բաշխվի հավատացյալ Մեր զավակներին՝ Տիրոջով կյանք ունենալու և առավել ևս ունենալու: «Խորան սրբութեան կանգնեցաւ Սուրբ Եկեղեցի, եւ Քրիստոս ի սմա պատարագեալ»,- օրհնաբանում է շարականագիրը։ Հոգևոր կյանքի շինության ու պայծառության համար հավատացյալներիդ համախմբումն այս սուրբ եկեղեցում և ընդհանրական աղոթքն առատացնելու են աստվածային օրհնություններն ու պարգևները ձեր կյանքում, ամրապնդելու են ձեր միաբանությունը, հոգևոր միասնության և եղբայրասիրության ոգին։
Սիրելիներ, Մենք քաջ գիտենք հավատավոր աշտարակցիներիդ աստվածսիրության ու եկեղեցանվիրումի մասին։ Այդ ոգին ձեզ է փոխանցվել բարեպաշտ ձեր հայրերից։ Աշտարակի տարածաշրջանում մեր պատմական ու հնամենի եկեղեցիների առկայությունը վառ վկայությունն է դարերի ընթացքում այստեղ սուրբ խորանների առջև Քրիստոսին աղոթող մեր ժողովրդի զավակների հավատքի զորության մասին:
Առ Աստված ապավինությամբ և հավատավոր այսպիսի ընթացքով մեր Քրիստոսասեր նախնիները մնացել են հոգով քաջարի ու հաղթանակներ կերտել՝ անաղարտ պահելով մեր հայրերի սրբազան հավատքը, հոգևոր ու ազգային մեր ժառանգությունը, մեր սուրբ ավանդույթներն ու սովորույթները:
Հիրավի, այն ժողովուրդը, որ որդեգրվում է Աստծուն և դառնում Աստծո ժողովուրդ, ապրում որպես զավակը Երկնավոր Հոր, արժանանում է տերունական շնորհների, կորով ու զորություն ստանում՝ հաղթահարելու ժամանակների փորձությունները։ Համաժողովրդական մեր պայքարների ու հերոսամարտերի, մշակույթի ու դպրության զարգացման և ազգային առաջընթացի գործում նաև Աշտարակ պատմական այս քաղաքից սերված հայորդիներն են մեծ ներդրում բերել, որոնց հավաքական պատկերը կարելի է տեսնել մեր խրոխտ ու քաջարի Ներսես Աշտարակեցի երանաշնորհ Հայրապետի, գրականության ու մշակույթի երախտարժան գործիչներ Սմբատ Շահազիզի, Պերճ Պռոշյանի վառ կերպարների մեջ»:
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը