Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է
Թրամփի Մար-ա-Լագո նստավայրի պահպանվող տարածք ներխուժած տղամարդը սպանված է, հայտնել է Գաղտնի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել արևելյան ժամանակով մոտ 01:30-ին: 20 տարեկանին մոտ տղամարդուն նկատել են հյուսիսային դարպասների մոտ՝ հրացան հիշեցնող առարկայով և վառելիքի տարայով: Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, հայտնում է BBC-ն:
Ըստ Գաղտնի ծառայության, այդ պահին տեղում իր պաշտպանության տակ գտնվող անձանցից ոչ մեկը չի եղել։
Ըստ նախագահական գրաֆիկի, Դոնալդ Թրամփն այս հանգստյան օրերին գտնվում է Սպիտակ տանը։
Ըստ Պալմ Բիչ շրջանի շերիֆ Ռիկ Բրեդշոուի, պահպանությունը հայտնաբերել է, որ տեղական ժամանակով 01:30-ին մի տղամարդ է ներխուժել Մար-ա-Լագոյի ներքին գոտի։ Գաղտնի ծառայության աշխատակիցները հայտնաբերել են սպիտակամորթ տղամարդու՝ բենզինի տարայով և հրացանով։
Պահպանությունը տղամարդուն հրամայել է վայր դնել դրանք։ Նա նետել է տարան և հրացանը բարձրացրել կրակելու դիրքի։ Այդ պահին գործակալները կրակ են բացել «սպառնալիքը չեզոքացնելու» համար։
Ըստ Բրեդշոուի, միջադեպին մասնակցել է երկու ծառայություն՝ Գաղտնի ծառայությունը և շերիֆի գրասենյակը։ Մասնակիցներն այդ պահին ունեցել են մարմնին ամրացված տեսախցիկներ։
Տղամարդը գտնվել է «ներքին պարագծի ներսում»։ Միակ բառերը, որ պահնորդներն ասել են տղամարդուն, եղել են՝ «Վա՛յր դրեք առարկաները», հայտնել է շերիֆը։
