ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումն ինձ հիշեցնում է դասական անեկդոտը․ Նաիրի Հոխիկյան


 Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Երբ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է, թե Ամասիա այցելած ու այնտեղ նկարահանումներ կատարած, տեղացիների հետ շփված, տվյալներ վերցրած ադրբեջանցիների այցը «մասնավոր բնույթ է կրել», իբր թե՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրանց չեն գործուղել, ինձ հիշեցնում է դասական անեկդոտը։

Պատմեմ․

Մեկը ներկայանում է ԱԱԾ ու ասում, թե ինքը Ադրբեջանի լրտես է և ուզում է հանձնվել։ ԱԱԾ ընդունարանում ասում են՝ գնացեք 410 կաբինետ։

Գնում է 410 կաբինետ․

- Բարև Ձեզ, ես Ադրբեջանի լրտես եմ, ուզում եմ հանձնվել։

- Լրտեսի վկայական ունե՞ք,- հարցնում են ԱԱԾ-ից։

-Այո,- պատասխանում է լրտեսը։

-Դե գնացեք 475 կաբինետ։

Գնում է 475 կաբինետ․

- Բարև Ձեզ, ես Ադրբեջանի լրտես եմ, ունեմ լրտեսի վկայական, ուզում եմ հանձնվել։

- Զենք ունե՞ք,- հարցնում են ԱԱԾ-ից։

-Այո,- պատասխանում է լրտեսը։

-Դե գնացեք 511 կաբինետ։

Գնում է 511 կաբինետ․

- Բարև Ձեզ, ես Ադրբեջանի լրտես եմ, ունեմ լրտեսի վկայական, մոտս զենք կա, ուզում եմ հանձնվել։

- Լրտեսական առաջադրանք ունե՞ք,- հարցնում են ԱԱԾ-ից։

-Այո,- պատասխանում է լրտեսը։

- Դե գնացեք ձեր առաջադրանքը կատարեք, մի խանգարեք, թողեք աշխատենք,-պատասխանում են ԱԱծ-ից»։  

դիտվել է 1039 անգամ
Լրահոս
Սա՞ է իշխանության վերաբերմունքը հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ Բախվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բախվել է քարե պատնեշին․ կա վիրավոր Փաշինյանը փորձում է ընդդիմության միջոցով դուրս գալ իր իսկ ստեղծած անկյունից․ Հակոբ Բադալյան Մանդատն ինձ տրվել է ալիևյան սահմանադրությունը մերժելու համար․ Հայկ Սուքիասյան ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ Ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են․ «Հետք» ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Երբ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Ինչու քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել Փաշինյանը կարող է նախաձեռնել այդ գործընթացը, բայց այլևս չի լինելու իրավիճակի տերը... Գոհար Մելոյանը ներկայացնում է ընտրողների թիվը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին. Դավիթ Ղազինյան 35 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 42 հաղորդում Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան Հայաստան է ներթափանցում ցիկլոն. սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am