2018-ից մինչ այսօր Նիկոլ Փաշինյանի օգտագործած զենքն է

 

Երբ մեկին ուզում ես ոչնչացնել, սկսիր նրան վարկաբեկել․ - 2018-ից մինչ այսօր Նիկոլ Փաշինյանի օգտագործած զենքն է։ Այդ զենքով եկավ իշխանության ու մինչ այս պահը գործում է նույն զենքով։ Եթե ամբողջացնենք պատկերը կստացվի այսպիսի մի բան։ Նա պայքարում էր ոչ թե անձի, այլ կառույցի դեմ։ Այսօր կա՞ մեկը, որ հավատում է, որ Փաշինյանը  նախկիններին էր դեմ․  նա հակադրվեց նախկինների ստեղծած պետությանը, կառույցներին, հաղթանակներին։ Այսօր այդ կառույցները փլուզվում են, իսկ գոյություն ունեցողը նա դարձրել է սեփական շահագործման առարկա։


Դա դա՞ս չեղավ, որ չհավատանք, երբ նա ասում է, որ Եկեղեցու դեմ չի պայքարում,  կաթողիկոսի դեմ է պայքարում։ Գործիքները նույնն են՝ վարկաբեկել կառույցի առաջնորդին, որովհետև անարդար մարդու համար ամենահարմար մեթոդը լույսը անջատելն է։ 2018-ին, հիշում եմ, երբ Փաշինյան լրագրողը  վարկաբեկման այնպիսի մեթոդներ էր օգտագործում, որոնք դուրս էին թույլատրելիության բոլոր սահմաններից, մի շատ լուսավոր քաղաքական գործչի հետ փոխանակվեցի։ Գիտե՞ք՝ ինչ ասաց․ «Այդ մարդկանց Նիկոլը տեղ չի թողնում, որ հետագայում ուղղեն իրենց մեջքը։ Բարոյական ոչնչացումը ֆիզիկականից վատթար է։ Եթե նա ընտրվի, դժվար թե Հայաստանը կարողանա ոտքի կանգնել»։ Այսօր արդեն ականատեսն ենք  դրան ։ Երբ նրա թիրախներն ուզում են ուղղել իրենց մեջքը, հիշեցվում է նախկին թալանը, չնայած հիմա հանրության համար Փաշինյանը նրանց գերազանում է։ Հոգեբանական դաշտում Փաշինյանը  ստեղծում է մշտական ճնշում, նվաստացում, բարոյական խայթոց՝ այնպես, որ մեջք ուղղելը, կանգնելը դառնում է անհնարին, վտանգավոր։ Մոռացության է մատնվում այն, որ նախկինում  ունեինք՝ Արցախ, ամբողջական տարածքներ, հաղթած պետություն, ոգի։ 

Այսօր նույն վարկաբեկման մեթոդը գործադրվում է Եկեղեցու դեմ՝ կաթողիկոսի անձնավորման միջոցով։ Առաջին հարվածը հասցվեց Արշակ Սրբազանին, նրա անունը դարձավ քաղաքական խաղի առարկա։ Առկա են երեք անկախ երկրների փորձագիտական եզրակացություններ, որոնք ցույց են տալիս, որ տեսանյութը կեղծ է։ Սակայն հոգեբանորեն դա հեշտ չէ ընդունել՝ մարդկանց մեջ նստվածքը մնում է, որովհետև նա «լցված  կեղտաջրի դույլով » շարունակում է ցփնել արատավորումները։ Նորից հիշում եմ իմ նախկին զրույցը․  «Այդ մարդկանց Նիկոլը տեղ չի թողնում, որ հետագայում ուղղեն իրենց մեջքը։ Բարոյական ոչնչացումը ֆիզիկականից վատթար է»։ Ինչու՞ եմ հիշում։ Որովհետև, ինչքան էլ փորձենք մաքրել ցփնած կեղտը, հետքերը դժվար են անցնում։ Յուրաքանչյուրդ ձեր մեջը նայեք՝ տեսեք, նստվածքից ինչ որ մի գորշ գույն  մնացե՞լ է ձեր մեջ։ Մարդիկ, նույնիսկ տեսնելով փաստերը, դեռ զգում են ճնշման ազդեցությունը՝ բարոյական խեղաթյուրումն ու վարկաբեկումը շարունակվում է, և անցյալի հիշողությունը դժվար է մաքրել։ Մինչ այն պահը, երբ կփակվի ծորակը, կհեռացվի «արատավորումներով առատորեն  լցված դույլը»։

Հասմիկ Բաբաջանյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 799 անգամ
Լրահոս
Կրկին մեքենա է գլխիվայր շրջվել․ վիրավորներ կան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում է Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել Ում է մակագրվել Արմեն Աշոտյանի քրեական գործը Պատշգամբ է փլուզվել․ ՆԳՆ-ն մանրամասնում է Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․ այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է Դժվարությունը կարող է դառնալ հավատքի ճանապարհ. Ռուբեն Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am