Ռուսաստանը սպառնում է պատասխան քայլերով
Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Հարավային Կորեան միանա Ուկրաինային ռազմական մատակարարումների PURL ծրագրին (Prioritized Ukraine Requirements List), հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է TASS-ը։
Նրա խոսքով՝ Սեուլի հնարավոր մասնակցությունը, լինի դա ուղղակի թե անուղղակի, կհետաձգի ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները և լուրջ վնաս կհասցնի ռուս-կորեական հարաբերություններին։ «Այդ դեպքում մենք ստիպված կլինենք օգտվել պատասխան քայլերի իրավունքից», – նշել է Զախարովան։
