«Հարգելի Բարձրագույն դատական խորհուրդ, հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին, հակաիրավական հայտարարություններով չսահմանափակել ազատ կարծիք արտահայտելու և մեր վստահորդների շահերը օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու մեր իրավունքները:
Ոչ մեկին չի հաջողվելու Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված փաստաբանների իրավունքների բովանդակությունը ձևափոխել և հարմարեցնել ներկայումս երկրում տիրող աննախադեպ հակաիրավական գործընթացներին:
Դուք գործ ունեք ինքնաբավ, իրավագիտակից, համարձակ և անարդարությունների դեմ պայքարող պրոֆեսինալ հանրության հետ, և ձեր կամ իշխանությունների ճաշակով չէ, որ մենք պետք է քննադատենք ապօրինությունները և դրվատենք օրինականությունը:
Ուստի, հաջորդ անգամ այսօրինակ ապօրինի հայտարարություն անելուց առաջ, մտածե՛ք, որ ուղղակիորեն միջամտում եք փաստաբանական գործունեությանը, որն արգելված է օրենքով:
Փաստաբաններին լռեցնելու փորձ կատարելու փոխարեն, ես կարծում եմ, որ պետք է զբաղվեք ձեր իրական առաքելությամբ, հետամուտ լինեք դատական իշխանության հեղինակությանը վնասող և շատ անգամ առերևույթ հանցակազմ պարունակող դատական ակտերին, «քաղաքական կալանքների» քննությունը մշտապես նույն դատավորներին մակագրվելու դեպքերին և դատական համակարգին վերաբերող այն բոլոր խնդիրներին, որոնք «դանայան տակառի» նման անսպառ են և սպանում են մեր հասարակությանն հավատն առ արդարադատություն»։
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը