Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել․ Արթուր Չախոյան
Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջում գրում է․
«Փաստորեն Հայկ Կոստանյանը խաբել է, սուտ տեղեկատվություն է տրամադրել։ Ուրեմն՝ «Ռասիա» տոնավաճառի դիմացի 900 հազար դոլարով նոր կառուցված այգու «ոսկեջրած» ծառերը չորանում են, իսկ հատակի սալիկները քանդվում են, որի առթիվ 30.07.2024թ․ Factor TV-ին Հայկ Կոստանյանն ասում է․ «Վայ աման, մենք՝ պրոֆեսիոնալներս, ո՞նց կարող էինք այգին այս վիճակում ընդունել, շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն, այգին դեռ շահագործման հանձնված չէ, ամեն ինչ նորմալ է, շեֆու նԱրմալնի»։
Բայց փաստացի, ըստ փաստաթղթի, Երևանի քաղաքապետարանը 14.05.2024թ-ին այգին շահագործման էր ընդունել շինարարից, և համաձայն Երևանի քաղաքապետարանի հայտարարության՝ որին լրատվամիջոցը 30.07.2024թ նյութում անդրադարձել էր, որ «3 ամիս առաջ քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ շինաշխատանքները ավարտին են հասել»։ Սակայն Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն տրամադրեց՝ ասելով․ «Վայ, դա լկտի սուտ է, տենց բան չկա, այգին շահագործման հանձնված չէ», այն դեպքում, երբ 900 հազար դոլարանոց այգին շահագործման էր ընդունվել հենց 3 ամիս առաջ՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի հայտարարության և փաստաթղթի։
Այս հրապարակման իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ տեղեկացված լինեն, որ Երևանի քաղաքապետարանը իրենց ձախողումները քողարկելու համար պատրաստ է ցանկացած ստի։
Ու պաշտոնյաները՝ փողկապները կապած, հոնքերը ծռմռելով, նենց լուրջ գիտնականի հայացք են ընդունում նկարվելուց առաջ, որ մարդ նկարները տեսնելուց չմտածի, թե ես մարդը մանիպուլյատոր, սուտ խոսացողի մեկնա։
Հայկ Կոստանյան ջան, եթե չգիտեիր, ասեմ՝ իմանաս, որ պաշտոնական սուտ տեղեկատվություն տրամադրելը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի։
Եթե դա էլ չգիտեիր, ասեմ՝ իմանաս, որ օրենքի չիմացությունը քեզ չի ազատում պատասխանատվությունից՝ նույն օրենսգրքի պահանջների համաձայն»։
