Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է.

«Հայաստանում վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի մշակվում, ինչի հետևանքով դրանց զգալի մասը կանգնած է անապատացման իրական վտանգի առջեւ։ Մինչդեռ կառավարության ծրագրերում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ շարադրված են լայնածավալ, հավակնոտ ու այդպես էլ չիրականացված խոստումներ։
Պարենային անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրի համար առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը և ոլորտի համակարգային զարգացումը։ Սակայն վերջին ութ տարիների պաշտոնական վիճակագրությունն ու ոլորտում առկա տխուր պատկերը վկայում են հակառակի մասին։ Ավելին, Հայաստանի վարելահողերի ավելի քան 70 տոկոսն ունի ոռոգման խնդիր։ Նույնիսկ տնամերձ այգիների և բանջարանոցների գրեթե կեսը ոռոգման ջուր չունի։ Սա այն դեպքում, երբ հանրապետության տարածքում միջինում տարեկան ձևավորվում է շուրջ 7 միլիարդ խորանարդ մետր ջուր, որից օգտագործվում է ընդամենը մոտ 2 միլիարդը։

Այս ցուցանիշները փաստում են, որ ոլորտում առկա է պետական կառավարման լուրջ ճգնաժամ, իսկ ազգային հարստությունն ուղղակի մատնված է անուշադրության։ Իհարկե, արդարացումների և դատարկ խոստումների պակաս չկա, և թվում է, թե պետական ապարատը հիմնականում զբաղված է միայն իշխանության անգործությունը հիմնավորելու փորձերով։ Բայց փաստն այն է, որ երկրում գործում է շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություն, սակայն զբաղվածության մակարդակը կազմում է ընդամենը 17.6 տոկոս։

Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդրի առանցքում երաշխավորված մթերման համակարգի բացակայությունն է։ Տարիներ շարունակ բազմաթիվ գյուղացիներ հրաժարվել են հող մշակելուց, քանի որ հաճախ վարկային միջոցներով ստեղծված արտադրանքը չեն կարողացել իրացնել։ Ինչո՞ւ է այս հարցի շուրջ իշխանությունը լռում, և ինչո՞ւ չեն ձեռնարկվում հստակ ու հետևողական քայլեր։ Պատասխանը, թերևս, պարզ է. ընդունակ չեն։

Ինչ վերաբերում է անցած չորս ու կես տարիներին գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ Գևորգ Պապոյանի՝ օրերս հրապարակած թվերին, ապա այստեղ ևս կան լուրջ հարցեր։ Ներկայացված ցուցանիշները ամբողջական պատկերը չեն արտացոլում, քանի որ պետական աջակցության բաշխման հարցում բացակայում է ներառականության հստակ վերլուծությունը։ Մասնավորապես, կարևոր է հասկանալ՝ խոշոր տնտեսությունների համեմատ՝ որքանով են մանր ու միջին տնտեսությունները կարողացել օգտվել այդ ծրագրերից։

Առանց այս համադրության ներկայացված թվերը կարող են ստեղծել բարելավման պատրանք, մինչդեռ իրական ազդեցությունը ոլորտի լայն շրջանակների վրա էապես տարբեր է։
Խնդրի համակարգային լուծումը կարող է լինել միայն կառավարման որակի փոփոխության միջոցով։ Մեր երկրին անհրաժեշտ է հստակ ռազմավարություն, մասնագիտական մոտեցում և տնտեսության օրինաչափությունները գիտակցող, քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստ նոր իշխանություն։ Այս համատեքստում գրեթե հեղափոխական են Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ տնտեսության զարգացմանը միտված ծրագրերը, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտին առնչվող նախաձեռնությունները։ Իշխանության որդեգրած քաղաքականության համեմատ՝ դրանք ոչ միայն իրական այլընտրանք են, այլև մասնագիտական դաշտում այլընտրանք չունեն։

Հակառակ դեպքում, արդեն կուտակված բացասական փորձը հաշվի առնելով, կա վտանգ, որ առաջիկա տարիներին ՀՀ մյուս մարզերն էլ կհայտնվեն Վայոց ձորի մարզի վիճակում, որտեղ հողերի շուրջ 76 տոկոսն արդեն չի մշակվում»։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Լավ նորություն՝ կլինեն փոփոխություններ ԱՀԱ համակարգում՝ հաշվի կառնվեն բուժաշխատողների շահերը․ Գևորգ Գրիգորյան Շենգավիթում բախվել են Toyota RAV4-ն ու Jeep Compass-ը. կա 4 վիրավոր Տիգրան Ավինյա՛ն, լապատկեն վերցրա ու քաղաքի փոսերը փակի (video) «Սրբապիղծնե՛ր», Արշակ սրբազանի դեմ սարքած ձեր տեսանյութերի համար պատասխան պիտի տաք․ Աշոտ Անդրեասյան (video) Արաղչին հայտնել է Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ զnհերի թիվը Մոսկվայում ձյան տեղումների ռեկորդ է գրանցվել Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը Ռուսաստանը նոր անօդաչու թռչող սարքեր է ներկայացրել Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին․ Մարինե Ֆարմանյան Վրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Թող Ալեն Սիմոնյանը սպասի՛, դատախազությունն այդ օրերին իր հետևից գնալու է. Դերենիկ Մալխասյան (video) Արա՛,10 օրը մեկ դիրքերում մարդ է մահանում, որը մեջ մարդ են սպա**մ, էս ինչ եք անում դուք. Անդրեասյան (video) Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել․ Արթուր Չախոյան Աստված արդեն Ալեն Սիմոնյանին պատժել է․ Պարույր Հայրիկյան (video) Նոր դանակահարություն Գյումրիում․ Փաշինյա՛ն, ու՞ր է խաղաղությունդ․ Վահե Մովսիսյան (video) Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս է հղել Աջափնյակի կրակոցներից մեկ ամիս առաջ օպերատիվ աշխատանք է կատարվել, բայց զենք չի հայտնաբերվել. «Հետք» Երևանում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը զրկված է եղել այն վարելու իրավունքից Հայտարարությունն անցնում է փաստաբանական համայնքի հետ հարաբերությունների ընդունելի սահմանները Վիճաբանություն և դանակահարություն՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ․ կա տուժած Ղեկավարության գլխում ա, որ մարդկանց աղքատ սարքեն․ քաղաքացի (video) Թշնամու հետ ինչ ընկերություն, ինչ ես խոսում․ քաղաքացիներ (video) Ի՞նչ ղեկավար, զինվորները զոհվում են, իրենք աթոռի կռիվ են տալիս․ Հարցում (video) Ռուբինյա՛ն, դուք ձեզ «ճղե՛ք», մեկ է… Դերենիկ Մալխասյան (video) «Փոքրիկ խմբակից նորից փորձում են ինքնահաստատվել իմ անվան վրա»․ Դավիթ Ղազինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am