Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել․ Արա Զորհաբյան

Բարձրագույն դատական Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրում և վարում է խորհրդի նախագահը: Խորհուրդն ինչպես է այս հայտարարությունը տարածել, երբ նման հարցով նիստի և ընդունված որոշման մասին տեղեկություն առկա չէ դատական իշխանության պաշտոնական կայքում: Այս մասին հրապարակում է կատարել Արա Զորհաբյանը։

«ԲԴԽ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԲԴԽ հայտարարության մեջ նշվել է՝ «Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ։»:

Շատ հետաքրքիր մոտեցում է: Այսինքն, երբ փաստաբանը փաստ չի նշում, այլ իր գնահատողական կարծիքն է ներկայացնում, ինչով ցույց է տալիս այդ գնահատականի և փաստի տարբերությունը, ԲԴԽ֊ն սա համարում է ապահովագրության համար անվտանգության բարձի՞կ:

Այս ձևակերպմամբ ԲԴԽ֊ն մատնում է իր իրական մտադրությունը: Կարծես ասում է, ցանկանում էինք մի բան գտնել, որ իրավական այլ ընթացակարգեր կիրառեինք, բայց մեզ բռնվելու տեղ չեք տվել:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Ինչ վերաբերում է իմ կողմից հրապարակված հայտարարությանը, ապա պետք է նշեմ, որ՝ 1. Տեքստում առկա չէ վիրավորանք կամ զրպարտանք․ 2. Այն ամբողջությամբ պնդում եմ․ 3. Տեքստում առկա է քննադատություն․

Տեքստում օգտագործված իմ այս արտահայտությունը «Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության» նույնպես պնդում եմ և պարզաբանում եմ, որ այն նույնպես վիրավորանք չի պարունակում:

Այս նախադասությանը նախորդող մտքերում պարզաբանված է ասվածի իմաստը՝ Մեջբերում՝ «Իրենց վերագրում են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս դատավորների գործողությունների արդյունքում պատկերացնու՞մ եք հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը որքան ծեսեր են կատարելու և որքան մարդկանց են մեղքի տակ գցելու:»:


Պատկերացրեք, որ դատավորը ներխուժել է կրոնական տարածք և ինքն է օժտել աշխարհիկ անձին հոգևոր իշխանությամբ: Այդ աշխարհիկ անձը առնչվելու է սրբություններին, կրոնական ծեսեր է անելու, որոնք ամբողջությամբ համարվում են սրբապղծություն:

Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել ու բերելու: Չի կարող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասը ընդունել դատարանի կողմից պարտադրված հոգևոր կարգավիճակ աշխարհիկ մարդկանց համար:

Սա լրիվ նմանվում է այն հին ժամանակներին, երբ երկրի թագավորը ստիպում էր քրիստոնյաներին երկրպագել կուռքերին: Արդյոք հոգևորականը պետք է երկրպագի ձեր կուռքերին: Չի կարող այդպիսի բան լինել:

Այս ողջ ասելիքի իմաստը հենց կայանում էր նրանում, որ դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք: Դա իրենց տարածքը չի:

Եվ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ով այս գործընթացի հետ ուղիղ կապ ունի, թող իմանա, որ ակնհայտ անօրինականությունների դեմ ուղղված փաստաբանների ազատ խոսքը չեն կարողանալու սահմանափակել»:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ռուբինյա՛ն, դուք ձեզ «ճղե՛ք», մեկ է… Դերենիկ Մալխասյան (video) «Փոքրիկ խմբակից նորից փորձում են ինքնահաստատվել իմ անվան վրա»․ Դավիթ Ղազինյան (video) Անդրանիկ Թևանյանի պատասխանը՝ իշխանականների կոշտ հայտարարությանը (video) #ՀԻՄԱ․ « Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու». Դերենիկ Մալխխսյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտված է․ Արշակ Զաքարյանը մանրամասնում է (video) Մեզ ոչինչ չի խանգարելու․ Գագիկ Ծառուկյան (video) Վաղն Արդարադատության նախարարը «դուրս կթռներ պաշտոնից», եթե… Պարույր Հայրիկյան (video) Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը՝ մնացած ընդդիմադիր ուժերին (video) Այստեղ եմ 75 միլիոն ակնթարթ... Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (video) Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո Շիրակի մարզում քաղաքական դրդապատճառներով կին են ձերբակալել․ ո՞վ է նա Հայերենը մայրենի է միայն այն դեպքում և այն մարդկանց համար, ովքեր Աստծո հետ և Աստծո հանդեպ են հայախոս. Արմեն Աշոտյան ՇՏԱՊ. Ի՞նչ նոր ցուցումներ են տվել Փաշինյանին. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական է ճանաչել «Դու ո՞վ ես, վաղը դառնալու ես ճիճուների կեր». Պարույր Հայրիկյան (video) Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել․ Արա Զորհաբյան Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում Նիկոլ Փաշինյան, նայի՛ր․․․ սարսափելի պայմաններում են մարդիկ ապրում երեխաների հետ (video) «Արա՛, վա՞տ եք դուք, արա․․․ շակալների ոհմակ եք»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլը գիտե՞ք՝ ինչ թողեց Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ» Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am