Տեղի համայնքապետը հիմա էլ համայնքի արոտավա՞յրն է իրենով արել և բնակավայրը սողանքի վտանգի առաջ կանգնեցրել

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Խաչիկ Քյարունցն ահազանգել  է «Հրապարակի» խմբագրություն: 
«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման նախարարին: Մինչև ե՞րբ են Տեղ համայնքի հողատարածքները և ընդերքը բռնի ձևով վերցնելու իրենց ձեռքը, ինչո՞վ է զբաղված մեր կառավարությունը»: Խնդիրը վերաբերում է Տեղի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբորը՝ Սասուն Ղուլունցին պատկանող ԱՍ ՇԻՆ 80 ՍՊԸ-ին, որին ՏԿԵ-ն դեռևս երկու տարի առաջ Տեղ գյուղին կից ավազի հանքն ուսումնասիրելու թույլտվություն էր տվել, որին մենք անդրադարձել էինք, հղումը այստեղ։ 

«Այս տարածքը որպես այգիներ էին օգտագործում գյուղացիները: Բռնի ձևով վերցրել են, հենց համայնքի ղեկավարը՝ այդ տարածքները գրանցելով այլ մարդկանց անուններով, սակայն ինքն է այդ տարածքները օգտագործում՝ որպես սեփականատեր: Այդ բետոնուզելն իրեն է պատկանում, և ես որպես համայնքի բնակիչ պարզաբանում եմ պահանջում պատկան մարմիններից: Ո՞վ է իրենց իրավունք տվել մեր բնակիչներից այգիները վերցնել և ո՞վ ասաց, որ այդ բետոնուզելը բնակելի տներին շատ մոտ պետք է լինի»,-ասում է Քյարունցը:

Նա հավելում է, որ ֆոնդի հողերը՝ վարելահողերը վերցրել են մարդկանցից, բայց էլի չեն կշտացել՝ հիմա էլ հերթը հասել է համայնքի ընդերքին:

«Այս արոտավայրը տներին շատ մոտ է, 2026 թվականի փետրվարի 13-ին որոշում են կայացրել ավագանու անդամների հետ միասին, որ ընդերքը սեփականացնի ԱՍ ՇԻՆ 80-ը, որը պատկանում է համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբորը: 22, 23, 24  փողոցները վտանգի տակ են, բնակիչները այս արոտավայրով էին յոլա գնում, անասուններ պահելով, առհասարակ, գոնե մտածո՞ւմ են, թե այդ փոշիներն ով պետք է շնչի: Միթե՞ սա կոռուպցիա չէ: Վարելահողերն ու բնակելի տները ընթացքային գործողությունների ժամանակ սողանքի տակ են հայտնվելու:  Գյուղացիները այս ավազահանքից տարիներ շարունակ օգտվում էին՝ գոմ սարքելու, աստիճան, գերեզման սարքելու համար, բնակիչները հիմա այդ հնարավորությունից էլ են զրկված: Թույլ չեն տալիս մարդկանց մտնել այդ տարածքներ, որ գոնե մի բահ ավազ հանեն: Ասում են, այդ հանքը, այդ տարածքը իրենց սեփականությունն է, ասում են՝ փողը տվեք, առեք: Բայց ինչի՞ պիտի Տեղի բնակիչը մեկ ավտո ավազի համար իրենց վճարի երեսունից-քառասուն հազար գումար, եթե դրանք համայնքային հողեր են, որոնք իրենք իրենցով են արել»,-ասաց Տեղի բնակիչը:

Տարածքը պատկանում է գյուղին, իսկ ավագանիները մեկ անձի օգտին են քվեարկել, հաշվի չառնելով համայնքային հողերի առանձնահատկությունը՝ ահազանգում է բնակիչն ու հավելում, ավագանու անդամներն ուղղորդված քվեարկել են համայնքային հողերը շահագործելու հնարավորությունը տալ ՔՊ-ական համայնքապետի եղբորը՝ Սասուն Ղուլունցին, ում էլ պատկանում է վերոնշյալ ընկերությունը:

«Գյուղացիները ի՞նչ պիտի անեն, տասը, քսան, երեսուն տարի հետո ի՞նչ է լինելու: Մեր երեխաները հո պլեն չե՞ն իրենց ձեռքը, գոնե հասկանու՞մ են, թե ինչ են անում, շանտաժ, մանիպուլյացիա անելով ժողովրդից ձեռքից վերցրին համայնքային հողերը, տարածքները, արոտավայրերի, համայնքի ընդերքը, ինչո՞վ են զբաղված մեր իշխանությունները սա ինչու չեն կանխում: Ավագանիները ծառայել են ոչ թե համայնքին, այլ համայնքապետին ու իր եղբորը, ո՞նց եք դուք նայելու գյուղի բնակիչների աչքերին: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Ապագա կա» կամ «ասեք՝ կանենք» և անում են»,-ասաց Տեղի վրդովված բնակիչը:

Եվ նկատեց, որ առանց այդ էլ ադրբեջանցիների դիրքերի առաջբերման հետևանքով Տեղի բնակիչներն արդեն իսկ կորցրել են հսկայական արոտավայրեր ու ցանքի հողեր, հիմա էլ հերթը հասել է բնակիչների գոյատևման վերջին երաշխիքին՝ արոտավայրը ավազի հանք սարքելուն: 

«Մարդիկ ինչքա՞ն պիտի ապրեն այս սարսափելի ու թունավոր փոշով, ինչքա՞ն պիտի այդ թունավոր օդը շնչեն, ինչքա՞ն պիտի հանդուրժեն համայնքային տարածքների յուրացումը»,- հարցնում է Տեղի բնակիչը:

Սակայն, այստեղ իրապես խնդիրներ կան, նախ համայնքի տարածքում հանքարդյունաբերությունը խստիվ արգելվում է, այդ տարածքը բնակիչների կողմից որպես արոտավայր է օգտագործվել, որովհետև գյուղի արոատվայրերը թշնամու օկուպացիայի տակ են, հետևաբար այս տարածքը ավազի հանքի տակ շահագործելը կհանգեցնի բնակիչների՝ միակ արոտավայրից զրկվելուն: Մասնագետներն էլ ահազանգում են, որ այդ տարածքում հանքի շահագործումը շարունակելու դեպքում տարածքում սողանքն անխուսափելի է լինելու և Աստված մի արասցե, սողանքի հետևանքով կրած վնասների ու մարդկային զոհերի համար, ո՞վ է պատասխան տալու:

 


Հայկա Ալոյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ hraparak.am-ում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ռուբինյա՛ն, դուք ձեզ «ճղե՛ք», մեկ է… Դերենիկ Մալխասյան (video) «Փոքրիկ խմբակից նորից փորձում են ինքնահաստատվել իմ անվան վրա»․ Դավիթ Ղազինյան (video) Անդրանիկ Թևանյանի պատասխանը՝ իշխանականների կոշտ հայտարարությանը (video) #ՀԻՄԱ․ « Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու». Դերենիկ Մալխխսյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտված է․ Արշակ Զաքարյանը մանրամասնում է (video) Մեզ ոչինչ չի խանգարելու․ Գագիկ Ծառուկյան (video) Վաղն Արդարադատության նախարարը «դուրս կթռներ պաշտոնից», եթե… Պարույր Հայրիկյան (video) Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը՝ մնացած ընդդիմադիր ուժերին (video) Այստեղ եմ 75 միլիոն ակնթարթ... Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (video) Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո Շիրակի մարզում քաղաքական դրդապատճառներով կին են ձերբակալել․ ո՞վ է նա Հայերենը մայրենի է միայն այն դեպքում և այն մարդկանց համար, ովքեր Աստծո հետ և Աստծո հանդեպ են հայախոս. Արմեն Աշոտյան ՇՏԱՊ. Ի՞նչ նոր ցուցումներ են տվել Փաշինյանին. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական է ճանաչել «Դու ո՞վ ես, վաղը դառնալու ես ճիճուների կեր». Պարույր Հայրիկյան (video) Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել․ Արա Զորհաբյան Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում Նիկոլ Փաշինյան, նայի՛ր․․․ սարսափելի պայմաններում են մարդիկ ապրում երեխաների հետ (video) «Արա՛, վա՞տ եք դուք, արա․․․ շակալների ոհմակ եք»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլը գիտե՞ք՝ ինչ թողեց Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ» Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am