«Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան

Տաթև Հայրապետյանը գրում է. «Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը կամա թե ակամա չդառնա շոուի մաս։ Խնդիրն ինձ համար այն չէ, որ ամերիկյան կողմը որոշել է խաղաղության շոու անել և մեզ դրա մաս սարքել․ ես առնվազն հասկանում եմ, որ դա որոշ ժամանակով զսպում է Ադրբեջանի ախորժակը, ուստի դրան վատ չեմ կարող նայել։ Ինձ համար այս ամենի մեջ խնդրահարույց է խաղաղության շոուն ֆունդամենտալ խնդիրների լուծմանը չուղղելու քաղաքականությունը։

Ես լսել եմ «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստի ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի ելույթը։ Վերջինս պատմում էր, թե Թրամփը ինչ անձնական երջանկություն է ապրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակներում գերիների ազատ արձակման հարցում իր ցուցաբերած միջնորդությունից։ Նա պատմում է, որ Թրամփը երբեք չի մերժել գերիների ընտանիքների հետ հանդիպման առաջարկները։ Կարճ ասած՝ հատուկ շեշտադրում էր արվում գերիների հարցի վրա, քանի որ գերիների ազատ արձակումը շատ ուղիղ և աներկբա կապված է խաղաղության մասին խոսակցության հետ։

Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից ու իբր առանձին է դրա շուրջ բանակցում։ Թրամփը մեր գերիների մասին խոսել է օգոստոսի 8-ին, Վենսը դրա մասին խոսել է Բաքվում։ Բավական է Թրամփի կես խոսք, և ես վստահ եմ՝ Ալիևը ռիսկ չի անի այդ մարդկանց երկար պահել Բաքվում։ Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է։ Պետական շահը սպասարկող ղեկավարը կասեր՝ հարց չկա, կմասնակցեմ շոուին, բայց դու էլ այնպես արա, որ իմ քաղաքացիները կարճ ժամկետներում վերադառնան Հայաստան, որ ես երես ունենամ խաղաղությունից խոսելու, ոչ թե խաղաղություն բեմադրեմ մեկի հետ, որը իմ հայրենակիցներին լիովին անտեղի ու անհիմն կոչում է «նացիստ»․․․»:

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am