Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը իրացնելու համար. Արցախի ԱԺ

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար: Այս մասին ասված է Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ:

«Սիրելի’ հայրենակիցներ

38 տարի առաջ Ստեփանակերտում հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան, որի որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկակական ԽՍՀ կազմում ընդգրկելու վերաբերյալ ճակատագրական եղան մեր ժողովրդի հետագա չորս տասնամյակների ընթացքի համար։ Դրան հաջորդած երեք տասնամյակների ընթացքում հազարավոր նվիրյալների կյանքի ու մեր ողջ ժողովրդի հերոսական պայքարի գնով մենք վերագտել էինք մեր արժանապատվությունն ու ինքնությունը և մոտ էինք մեր ու մեր նախնիների դարավոր երազանքի իրականացմանը՝ մայր հայրենիքի և պետության հետ լիարժեք միասնությանն ու համաքայլ ընթացքին։

Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների արկածախնդիր «քաղաքականության», Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանադրությունների և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարումների արդյունքում ոչ միայն կորցրեցինք ծանր զրկանքների ու անասելի մաքառումների գնով ձեռք բերվածը, մեր հայրենի օջախները, այլև արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտումների ու ցեղասպանության՝ ամբողջությամբ արտագաղթելով Արցախից։

Այսօր թշնամին ոչ միայն զավթել է հայրենի Արցախը, շինծու մեղադրանքների հիմքով «դատավճիռներ» է կայացնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերյալների հանդեպ, այլև ոչնչացնում է մեր հոգևոր ժառանգության նյութական վկայությունը՝ սրբատեղիները, վանքերն ու եկեղեցիները՝ փորձելով ջնջել Արցախի հայկական դիմագիծն ու արժանանում է Հայաստանի իշխանությունների գնահատանքին ու շնորհակալություններին։

Մենք, որպես Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ,

մեր շնորհավորանքներն ենք հղում 1988թ․ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներին, այդ զարթոնքով տոգորված բոլոր հայորդիներին՝ աշխարհի բոլոր կողմերում,

մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի բոլոր փուլերում իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների ընտանիքներին և

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

հանուն մեր նահատակների հիշատակի, Արցախի հազարամյակների հերոսական պատմության ու մեր նախնիների երազանքների իրականացման, անսասան ենք պահելու Արցախի ժողովրդի միասնությունը,

պահպանելու ենք մեր հազարամյակների ժառանգությունը,

ապավինելու ենք մեր ժողովրդի վճռականությանը՝ հայրենի Արցախ վերադառնալու վերաբերյալ,

ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական Հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը իրացնելու համար. Արցախի ԱԺ «Երվանդ Բոզոյանը մի տարի առաջ էր ասել՝ նոյեմբերի 9-ը մեր փրկօղակն է, պիտի կախվեինք դրանից»․ Այվազյան (video) «Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի այնպիսի զենք՝ ԱՄՆ-ն կոչնչացնի» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am