Շենգավիթի ՔՊ-ական թաղապետը վերանշանակել է սկանդալային չարաշահումների գործով հայտնի մանկապարտեզի տնօրենին

NEWS.am-ի տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանի փետրվարի 19-ի կարգադրությամբ, երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով անցնող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը վերանշանակվել է նախկին աշխատանքին:

Հիշեցնենք, որ ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 435 և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական վարույթը: Խոսքը կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է։

Այս գործով Ռ. Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից աշխատակիցներ:

Թե ինչ կարգավիճակ ունի այս գործով Ռ. Դանիելյանը, Հակակոռուպցիոն կամիտեն դեռևս չի հայտնել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, կաշառք տալու, աշխատավարձերի եւ երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։ Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին թռչնամիս, կարագ, ձեթ, ջեմ եւ այլ մթերքներ, որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմից: Հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ Ռուզաննա Դանիելյանը եւ տնտեսվարը ներկայացրել էին ազատման դիմումներ եւ ազատվել աշխատանքից։ Դեռևս այն ժամանակ վարչական շրջանի աշխատակազմը ծնողներին հավաստիացրել էր, որ հետամուտ կլինեն դեպքի լիարժեք բացահայտմանը եւ մեղավորների՝ հատկապես տնօրենի, պատասխանատվության անխուսափելիությանը։ Սակայն բացահայտված չարաշահումները ոչ միայն այդպես էլ իրավական գնահատական չէին ստացել եւ երեխաների սննդի յուրացումների դեպքերը քննության առարկա չէին դարձել, այլ Ռուզաննա Դանիելյանն իր ազատման գործընթացի իրավաչափությունը հասցրել էր վիճարկել քաղաքացիական դատարանում եւ վերականգնել իր «խախտված» աշխատանքային իրավունքը: Քաղաքացիական գործով դատարանը բավարարել էր նախկին տնօրենի հայցը` հաշվի առնելով, որ նա ազատման դիմումից երեք օր անց դիմել էր վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, որպեսզի հետ վերցնի իր դիմումը, սակայն թաղապետը այդ դիմումին ընթացք չի տվել և Դանիելյանի ներկայացրած առաջին դիմումի հիմքով նրան ազատել աշխատանքից։

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրենի վերադարձով մտահոգված ծնողներն ու աշխատակիցները ստորագրահավաք էին կազմակերպել և հոկտեմբերի 27-ին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ տեղեկացնելով մանկապարտեզի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի պաշտոնավարման ընթաքում տեղի ունեցած չարաշահումների, մանկապարտեզում արձանագրված ակնառու խախտումների մասին իրավապահ մարմիններին ժամանակին պատշաճ հաղորդում չներկայացրած, ինչպես նաև Ռ. Դանիելյանին զբաղեցրած պաշտոնից ազատման գործընթացը ոչ պրոֆեսիոնալ իրականացրած Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Նույն օրը աշխատակիցները և ծնողները դիմել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մարդու իրավուքնների պաշտպան Անահիտ Մանասյանին: Շուրջ 270 սան ունեցող Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզի աշխատակիցներից շուրջ 30-ը և ավելի քան 200 ծնողներ միացել են ստորագրահավաքին՝ հայտնելով, որ չեն ցանկանում, որպեսզի նման սկանդալային բացահայտումներից հետո Ռ. Դանիելյանը վերադառնա նախկին աշխատանքին:

դիտվել է 456 անգամ
Լրահոս
ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը իրացնելու համար. Արցախի ԱԺ «Երվանդ Բոզոյանը մի տարի առաջ էր ասել՝ նոյեմբերի 9-ը մեր փրկօղակն է, պիտի կախվեինք դրանից»․ Այվազյան (video) «Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի այնպիսի զենք՝ ԱՄՆ-ն կոչնչացնի» (video) «Դուք պիտի՞ հասկանաք՝ Քոչարյանը մարդա**ան չէ, հիմա տեսեք՝ ով էսքան մարդու ս**նեց»․ հոգեբան (video) Եթե դիմադրենք, Պուտինը կգա․ Հայկ Այվազյան (video) «Սրանք ասֆալտով փող ուտելուց կզրկվեն, եթե․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ որոշման փոփոխության հետ իշխանությունը հա՞շտ է․ դատավորի արձագանքը (video) Պուտինը նոր պատերազմ է հայտարարել․ Հայկ Այվազյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ Քաղաքապետարանը բարբարոսաբար քանդում է քաղաքացիների ավտոտնակները՝ առանց ծանուցման (video) Սամվել Կարապետյանի կալանքը երկարացրիք, հետո՝ փոխեցիք տնային կալանք․ հարց՝ դատավորին (video) Ո՞ր դեպքում ընդդիմությունը կշահի․․․ (video) Ինչու և ինչպես են շարունակաբար բոլորիս խաբում․ Հովհաննես Ավետիսյան (video) Ռուսաստանում Պուտինը գնում է կտրուկ քայլերի․ ապստամբություն է սկսվում․ Հայկ Այվազյան (video) «Դուք Աննային սնում եք, ինքն էլ ձեզ սննկացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Բացահայտվել է, թե ինչ է առաջարկել Իրանը ԱՄՆ-ին՝ պատժամիջոցները մեղմելու համար Շենգավիթի ՔՊ-ական թաղապետը վերանշանակել է սկանդալային չարաշահումների գործով հայտնի մանկապարտեզի տնօրենին «Արա Նիկո՛լ, դուք ո՞նց եք մեզ էշի տեղ դնում». ազատամարտիկ (video) Շտապ. Ի՞նչ է Նիկոլն առաջարկել հոգևորկաններին՝ տիրադավ դառնալու համար (video) Արագածոտնի թեմի քահանաների ցուցմունքները Մկրտիչ Սրբազանի օգտի՞ն են, դրա համար չկան գործու՞մ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am