Վալոդյա Գրիգորյանի հոր նամակը՝ դատավորին․ «Հոգեբանական ցավ եմ զգում, թույլ տվեք չմասնակցել դատական նիստերին»

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատավոր Մուժեղ Արամյանն այսօրվա՝ փետրվարի 20–ի դատական նիստում հայտարարեց, որ դիմում է ստացվել Վալոդյա Գրիգորյանի հորից՝ Լևոն Գրիգորյանից, ով գործով հանդիսանում է որպես տուժող։

Վերջինս իր դիմումում գրել է. «Նկատի ունենալով, որ քրեական գործի քննության ընթացքում քննարկման առարկա է դառնալու որդուս՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության հանգամանքները, դատական նիստերում ներկա գտնվելը ինձ պատճառում է հոգեբանական ցավ։ Դրանով պայմանավորված, խնդրում եմ իմ բացակայությունը համարել հարգելի և նիստերն անցկացնել իմ բացակայությամբ։

Միաժամանակ խնդրում եմ թույլատրել փաստաբանների պալատի փաստաբան Մխիթար Տիգրանյանին քրեական գործով հանդես գալ որպես իմ՝ տուժողի ներկայացուցիչ»։

Այս առնչությամբ դատավորն ասաց. «Լևոն Գրիգորյանի կողմից դատական նիստերին ներկա գտնվելը մինչև այն պահը, քանի դատարանը չդիտարկի այդ պարտականություն ներկայանալու իմաստով, դիտարկվում է իրավունքի իրացման համատեքստում և խոչընդոտ չի դիտարկվում վերջինիս դատական նիստերին չմասնակցելը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

NEWS.am

դիտվել է 376 անգամ
Լրահոս
ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը իրացնելու համար. Արցախի ԱԺ «Երվանդ Բոզոյանը մի տարի առաջ էր ասել՝ նոյեմբերի 9-ը մեր փրկօղակն է, պիտի կախվեինք դրանից»․ Այվազյան (video) «Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի այնպիսի զենք՝ ԱՄՆ-ն կոչնչացնի» (video) «Դուք պիտի՞ հասկանաք՝ Քոչարյանը մարդա**ան չէ, հիմա տեսեք՝ ով էսքան մարդու ս**նեց»․ հոգեբան (video) Եթե դիմադրենք, Պուտինը կգա․ Հայկ Այվազյան (video) «Սրանք ասֆալտով փող ուտելուց կզրկվեն, եթե․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ որոշման փոփոխության հետ իշխանությունը հա՞շտ է․ դատավորի արձագանքը (video) Պուտինը նոր պատերազմ է հայտարարել․ Հայկ Այվազյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ Քաղաքապետարանը բարբարոսաբար քանդում է քաղաքացիների ավտոտնակները՝ առանց ծանուցման (video) Սամվել Կարապետյանի կալանքը երկարացրիք, հետո՝ փոխեցիք տնային կալանք․ հարց՝ դատավորին (video) Ո՞ր դեպքում ընդդիմությունը կշահի․․․ (video) Ինչու և ինչպես են շարունակաբար բոլորիս խաբում․ Հովհաննես Ավետիսյան (video) Ռուսաստանում Պուտինը գնում է կտրուկ քայլերի․ ապստամբություն է սկսվում․ Հայկ Այվազյան (video) «Դուք Աննային սնում եք, ինքն էլ ձեզ սննկացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Բացահայտվել է, թե ինչ է առաջարկել Իրանը ԱՄՆ-ին՝ պատժամիջոցները մեղմելու համար Շենգավիթի ՔՊ-ական թաղապետը վերանշանակել է սկանդալային չարաշահումների գործով հայտնի մանկապարտեզի տնօրենին «Արա Նիկո՛լ, դուք ո՞նց եք մեզ էշի տեղ դնում». ազատամարտիկ (video) Շտապ. Ի՞նչ է Նիկոլն առաջարկել հոգևորկաններին՝ տիրադավ դառնալու համար (video) Արագածոտնի թեմի քահանաների ցուցմունքները Մկրտիչ Սրբազանի օգտի՞ն են, դրա համար չկան գործու՞մ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am