Ռուսաստանն ու Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել

Ռուսական ուժերը փետրվարի 20-ի գիշերը ՌԴ տարածքում խոցել են 149 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից ամենաշատը՝ թվով 57 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Իր հերթին, Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոլգոմազը Telegram-ում հայտնել է, որ ուկրաինական հարվածներից վնասվել է երեք մասնավոր տուն, տուժածներ չկան։Փետրվարի 19-ի երեկոյան Սևաստոպոլի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ տղամարդ։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ամենօրյա զեկույցում տեղեկացրել են, որ Ռուսաստանը փետրվարի 20-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է հրթիռ և ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել Ուկրաինայի վրա արձակված 128 անօդաչու թռչող սարքից 107-ը։«Բալիստիկ հրթիռով և 21 գրոհային անօդաչու թռչող սարքերով հարվածներ են եղել 14 վայրերում, ինչպես նաև մեկ վայրում տեղի է ունեցել բեկորների հարված», – զեկույցից հատված է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։

Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ Զապորոժիեիում տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ տղամարդ է վիրավորվել։

Նրա խոսքով՝ ռուսական ԱԹՍ-ները թիրախավորել են Զապորոժիեի շրջանի Նովոմիկոլաևկա և Վոլնյանսկ բնակավայրերը։ Հարվածի հետևանքով ավերվել և վնասվել են մասնավոր տներ։Բացի այդ, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեում կարևորագույն ենթակառուցվածքների՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով 8000 սպառողի։

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան էլ հայտնել է, որ մարզում հրետակոծության հետևանքով երեք մարդ է վիրավորվել։

դիտվել է 280 անգամ
Լրահոս
ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը իրացնելու համար. Արցախի ԱԺ «Երվանդ Բոզոյանը մի տարի առաջ էր ասել՝ նոյեմբերի 9-ը մեր փրկօղակն է, պիտի կախվեինք դրանից»․ Այվազյան (video) «Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի այնպիսի զենք՝ ԱՄՆ-ն կոչնչացնի» (video) «Դուք պիտի՞ հասկանաք՝ Քոչարյանը մարդա**ան չէ, հիմա տեսեք՝ ով էսքան մարդու ս**նեց»․ հոգեբան (video) Եթե դիմադրենք, Պուտինը կգա․ Հայկ Այվազյան (video) «Սրանք ասֆալտով փող ուտելուց կզրկվեն, եթե․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ որոշման փոփոխության հետ իշխանությունը հա՞շտ է․ դատավորի արձագանքը (video) Պուտինը նոր պատերազմ է հայտարարել․ Հայկ Այվազյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ Քաղաքապետարանը բարբարոսաբար քանդում է քաղաքացիների ավտոտնակները՝ առանց ծանուցման (video) Սամվել Կարապետյանի կալանքը երկարացրիք, հետո՝ փոխեցիք տնային կալանք․ հարց՝ դատավորին (video) Ո՞ր դեպքում ընդդիմությունը կշահի․․․ (video) Ինչու և ինչպես են շարունակաբար բոլորիս խաբում․ Հովհաննես Ավետիսյան (video) Ռուսաստանում Պուտինը գնում է կտրուկ քայլերի․ ապստամբություն է սկսվում․ Հայկ Այվազյան (video) «Դուք Աննային սնում եք, ինքն էլ ձեզ սննկացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Բացահայտվել է, թե ինչ է առաջարկել Իրանը ԱՄՆ-ին՝ պատժամիջոցները մեղմելու համար Շենգավիթի ՔՊ-ական թաղապետը վերանշանակել է սկանդալային չարաշահումների գործով հայտնի մանկապարտեզի տնօրենին «Արա Նիկո՛լ, դուք ո՞նց եք մեզ էշի տեղ դնում». ազատամարտիկ (video) Շտապ. Ի՞նչ է Նիկոլն առաջարկել հոգևորկաններին՝ տիրադավ դառնալու համար (video) Արագածոտնի թեմի քահանաների ցուցմունքները Մկրտիչ Սրբազանի օգտի՞ն են, դրա համար չկան գործու՞մ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am