Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարվեց Եպիսկոպոսաց հավաքը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ողջունում և իր սատարումն է հայտնում հավաքին և հավարտ ընդունված հայտարարությանը, Վերահաստատում ենք մեր համերաշխությունն ու հավատարմությունը Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն և Ամենայն Հայոց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսին։
Եկեղեցու դեմ այս վայրագ արշավը, որն ուղեկցվում է ամենատարբեր հոգեբանական, ապա ուժային կառույցների կողմից ապօրինի հարուցված բռնաճնշումներով, իրականում հայոց ազգային արժեհամակարգի, ազգային ինքնության և, որպես ուղղակի հետևանք, պետականության ոչնչացմանն ուղղված օտար դավադիր ծրագրի մի մասն է։
«Միասին» շարժումը հավաստում է, որ դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին ՝ համոզված, որ Հայոց եկեղեցին, ունենալով խորամիտ, ամուր, օծյալ գահակալ, հաղթահարելու է նաև այս փորձությունը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման
Համակարգող խորհուրդ
20․02․2026թ․
