Դոնալդ Թրամփ. «Ես կայուն հանճարեղ եմ» (տեսանյութ)

Հունվարի 5-ին վաճառքի է դուրս եկել «Հուր և ցասում. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում» գիրքը: Դրանում լրագրող Մայքլ Վուլֆը պատմում է այն մասին, թե ինչ է Թրամփի շրջապատը մտածում նրա մասին, և բացահայտում է նախկինում անհայտ մանրամասներ Սպիտակ տան ներքին կյանքից: Հեղինակը պնդում է, որ գիրքը հիմնված է բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատի անդամների և հենց Թրամփի հետ ավելի քան 200 հարցազրույցի վրա: Գրքում ամեն ինչից զատ խոսվում է այն մասին, որ Դոնալդ Թրամփը շփոթված էր ԱՄՆ 2016թ․նախագահական ընտրություններին իր տարած հաղթանակից: Վուլֆի խոսքով՝ քվեարկության արդյունքների հրապարակումից մեկ ժամ անց Թրամփի շտաբում խառնաշփոթ էր, իսկ նորաթուխ նախագահի կինը՝ Մելանյան, լալիս էր ցնցումից: Գրքում խոսվում է նաև, որ Թրամփի շրջապատը նրան երեխա է համարում, քանի որ նա անընդհատ կարիք ունի իր քայլերի հաստատման և խրախուսման: ԱՄՆ նախագահի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը պատմել է Վուլֆին, որ դավաճանություն է համարում նախագահի որդի Դոնալդ Թրամփ-կրտսերի հանդիպումը ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ: Բենոնը զգուշացրել էր Դոնալդ Թրամփ-կրտսերին, որ նա հասարակության կողմից լուրջ ճնշման է ենթարկվելու: Ամերիկյան լրատվամիջոցներն իրոք հետագայում իմացան այդ հանդիպման մասին և համարում են, որ դրա նպատակը նախընտրական արշավում Թրամփի հիմնական հակառակորդ Հիլարի Քլինթոնի վերաբերյալ կոմպրոմատի փոխանցումն էր: Հիմա հատուկ հանձնաժողովը հետաքննություն է վարում այդ հանդիպման վերաբերյալ, սակայն որևէ մեկի պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ «Հուր և ցասում»-ը լի է «կեղծիքով, կեղծված փաստերով և կիսաճշմարտությամբ»: Նրա իրավաբանները փորձում էին այնպես անել, որ գիրքը վաճառքում չհայտնվի: Աղբյուրը՝ jam-news.net

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am