Արցախը՝ ես եմ։ Հայաստանը՝ ես եմ։ Հայը՝ ես եմ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։

 Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է Ալիևին հանձնել նաև մեր հոգիները։

Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում հիմա մեզ համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր , որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է , որ սխալ էին Վազգենը և Դուշմանը, Մոնթեն և Կյաժը , սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը , սխալ է մեր հավատքը, մեր պատմությունը և մեր մշակույթը։ Մի խոսքով՝ հայ լինելը սխալ է։

 Տգետ հիմնավորումներով, բայց խորամանկ մտադրություններով Փաշինյանը, հակադրելով պետությունը հայրենիքին, փորձում է հիմնահատակ հայրենազրկել մեզ։

Ուզում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը նախևառաջ մեր հոգում, մեր սրտում, մեր մտքում։ Որովհետև կորսված հայրենիքը ձեռք բերել դեռ կարող ես, իսկ մոռացված հայրենիքը՝ երբեք։

 Հիշեցնենք նրան, որ պետությունը ընդամենը հայրենիքի գոյության ապահովման ձև է, նրա կենսունակությունը ապահովելու միջոց։

Հիշեցնենք նրան, որ հայրենիքը մարմինն է, իսկ պետությունը՝ այն ծածկող մաշկը։

Հիշեցնենք նրան, որ եթե պետությունը քո հայրենիքի վահանը չէ, ապա ու՞մ է պետք այդպիսի պետությունը։ Այդպիսի Հայաստանի Հանրապետությունը այլևս քոնը չէ, մերը չէ, հայերինը չէ։

Իրականում Նիկոլը պետությունն էլ չի սիրում, նա պարզապես իշխանություն է սիրում՝ անհագուրդ, ագահ և մոլեռանդորեն։

Ո՞նց կարող է պետությունը սիրել մեկը , ով մեզ դարձրել է գեոպոլիտիկ բոմժ, ով թքած ունի այդ պետության օրենքների վրա, ում օրոք մեր պետությունը գահավիժել է թուլության և անճարության հատակին, ով թշնամու թելադրանքով պատրաստ է փոխել, այդ պետության Սահմանադրությունը, օրհներգը, զինանշանը։

Այո, նա «սիրում» է պետությունը` մարդու արյունը ծծող մակաբույծների սիրով։

«Ես մարդ եմ, ես հայ եմ , ես քաղաքացի եմ». սա է իրականում արժանապատիվ կյանքի բանաձևը, որից ոչ մեկ չի կարող ջնջել մեր՝ հայ մարդ լինելու փաստը։

Փաշինյանին պիտի պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող իր մենթալ պատերազմում։

Իսկ հաջողության բանաձեւը, որ պիտի կանգուն պահի մեզ, պարզ է.

«Արցախը՝ ես եմ։ Հայաստանը՝ ես եմ։ Հայը՝ ես եմ։

Նիկոլին իշխանազրկողը ես եմ»»։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում «Համբալիչ Ավինյա՛ն, ստու՛մ ես, ես լավ գիտեմ՝ թալանված 30 միլիոն դոլարի մասին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևի նման արյունարբու բռնապետի գլխակերները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ԱՄՆ կոնգրեսական Լոնդոնը թույլ չի տվել Վաշինգտոնին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածներ հասցնելու համար ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Ալյասկայի մոտակայքում ռուսական ինքնաթիռների կալանման մասին Բաղրամյան պողոտայում վթարի հետևանքով 3 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը Չեմ ուզում ես իրանց նայեմ ընդհանրապես․ Տավուշի բնակիչը՝ ՔՊ-ականների մասին (video) Չեմ ճանաչում այլ երկիր, որի իշխանությունը քրտնաջան աշխատի սեփական հավատքը տապալելու համար. Ամստերդամ Հրապարակվել են Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող եզրակացությունները Համատեղ ջանքերով կվերականգնենք Արցախյան շարժման անուրանալի ավանդները և դասերը․ ՀԱԿ #ՈՒՂԻՂ․ Պուտինը ներքին հեղափոխություն է անում․ սպասե՛ք․ Հայկ Այվազյան (video) Ինչպես է Վեհափառ Հայրապետն արձագանքել Արշակ Սրբազանի դեմ տարածված կեղծ տեսանյութին (video) Նիկոլի հուդաներից մեկը նորից անցել է եկեղեցու կողմը. ի՞նչ է տեղի ունեցել. Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կենդանի՞ ենք, թե բանական․ Հովհաննես Ավետիսյան (video) Մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ Վաղարշապատում ինչ են փնտրում իրավապահները․ Լիա Սարգսյան (video) Վա՜յ նրան, ով կընտրի Փաշինյանին (video) «Փաշինյանի թռնելուց առաջ ինչու՞ Աննան խոսեց իրենց ամուսնանալուց»․ Էդիկ Անդրեասյան (video) Այս տեսանյութով ամենաշահագրգռված անձը քննչական կոմիտեից հետո Արման Սարոյանն է. Բաբայան (video) Ի՞նչ կապ ունի Ավինյանի հայրը՝ Նորք-Մարաշի «խրամատների» հետ․ Մեսրոպ Մանուկյան (video) Բացահայտեմ՝ ինչպես են ստեղծել Արշակ Սրբազանի դեմ այդ կեղծ տեսանյութը․ փաստաբան (video) «Սյունիք» ՖԱ-ի հովանավորները շատանում են. ստորագրվում են նոր հուշագրեր (video) Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա Ո՞վ է պատկերված Արշակ սրբազանին վերագրվող կեղծ տեսանյութում․ փաստաբանը մանրամասներ ներկայացրեց (video) #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ Նիկոլի միակ զենքը․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am