Հավատարիմ ենք մեր հանձնառությանը՝ պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, ում անարդարացիորեն զրկել են ազատությունից. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամ

Արմինե Աֆեյանի և «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի հայտարարությունը.

«Մենք խստորեն դատապարտում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին եւ դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների եւ արդար դատավարության սկզբունքները։

Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է։

Տասնամյակներ շարունակ Ռուբենը եղել է կրթության, մարդասիրական օգնության եւ սոցիալական առաջընթացի անձնվեր պաշտպան՝ իր կյանքը նվիրելով համայնքների հզորացմանը եւ մարդկային արժանապատվության խթանմանը: 2015 թ․ նա համահիմնադրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը նրա անսասան նվիրումի վառ ապացույցն է՝ մեծարելու նրանց, ովքեր ուրիշներին պաշտպանելու համար վտանգում են իրենց կյանքը:

Ադրբեջանի ռազմական դատարանի կայացրած վճիռը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլև անասելի ցավ նրա ընտանիքի համար, որն այս ամբողջ ընթացքում անցնելով այս ծանր փորձության միջով՝ բախվել է հսկայական դժվարությունների։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրա կնոջը, երեխաներին եւ թոռանը, որոնք նույնիսկ այսպիսի ծանր պահին շարունակում են ցուցաբերել աննկարագրելի ուժ։

Ռուբենի գործունեությունը, հատկապես սրվող հակամարտությունների այս ժամանակաշրջանում, արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է «Ավրորան»՝ կարեկցանք, խիզախություն եւ մարդկայնության հանդեպ անսասան հավատ։ Նրա դատավճիռը մտահոգիչ ուղերձ է նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են մարդասիրական գործին հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հանգեցնելով տասնյակ հազարավոր տեղահանվածների եւ անհապաղ օգնության կարիք ունեցողների խնդրին։

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ աջակցելու Ռուբենի ընտանիքին, պայքարելու հանուն նրա ազատության եւ պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, որոնց անարդարացիորեն զրկել են ազատությունից։

«Ավրորան» հիմնադրվել է՝ լույս սփռելու խիզախության եւ մարդասիրական արարքների վրա, որոնք դրսեւորվում են նույնիսկ ամենադժվարին պահերին։

Ռուբեն, քո ստեղծած ժառանգությունը շարունակում է ոգեշնչել մեզ, եւ մենք հաստատուն ենք արդարադատությունը վերականգնելու մեր ջանքերում»։

դիտվել է 568 անգամ
Լրահոս
Եղվարդ-Զովունի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց» «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան Ադրբեջանը ֆոսֆոր թափեց արցախցիների վրա, ու հիմա ցույց են տալու`քաղաքակի՞րթ են (video) Փաշինյանի ստացած մրցանակային գումարները կկառավարվեն առանձին հաշվով #ՈՒՂԻՂ․ ՍԿԱՆԴԱԼ․ Բացահայտվել է Փաշինյանի Կառավարության գումարների հերթական հափշտակումը․ Դիլբարյան (video) Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Պիտի լսե՛ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության մոտ (video) «Ամո՛թ ձեզ, դուք անգրագիտության մարմնացումն եք․ Ալավերդյանը խայտառակեց Փաշինյանին կառավարության մոտ» (video) Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փաշինյա՛ն, մոռացար Ալիևի բնութագրիչներն ասես․ «Ագրեսիա հրահրած, ցեղասպանություն իրականացրած Ալիևը» (video) Երևանում 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am