Այսօր, հունվարի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սևակ Խաչատրյանն ու քննիչ Վահե Սամսոնյանը միջնորդություն են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Արմավիր), որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 55-ամյա Ալեքսան Մկրտչյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս մեղադրվում է նկատմամբ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով, ով այս տարվա հունվարի 4-ին իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մեծամոր քաղաքի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, իսկ 3-ը՝ տեղափոխվել էին Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վիրավորներից մեկը մահացել էր:
Բժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ Ա. Մկրտչյանը ավտոմեքենան վարել ոչ սթափ (խմած) վիճակում: Քիչ առաջ դատավոր Մանվել Սիմոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Ա. Մկրտչյանը տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը