Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, դրական զարգացում է ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին։

Էդգար Ղազարյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը կազմել է արձանագրություն՝ դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի։ Էդգար Ղազարյանը նաև երեք միջնորդություն է ներկայացրել քննիչին, քանի որ Արթուր Հովհաննիսյանը, լինելով պաշտոնատար անձ, այդ դիրքն օգտագործելով է հրաժարվել կատարել վճիռը, ինչը ծանրացնում է պատիժը։

Ի՞նչ է տեղի ունեցել

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Արթուր Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ սպառնացել էր կտրել ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները։ Դեպքը լայն արձագանք էր ստացել թե՛ քաղաքական, թե՛ իրավապաշտպան շրջանակներում։

Դատարանը հետագայում այդ հայտարարությունների համար Հովհաննիսյանին պարտավորեցրել է վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում՝ հօգուտ Ղազարյանի։ Գումարը վճարվել է, սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնել է Ղազարյանը, Հովհաննիսյանը հրաժարվում է հրապարակային ներողություն խնդրել՝ չկատարելով վճռի ոչ նյութական մասը։

Նոր զարգացում․ քննիչը արձանագրություն է կազմել

Ղազարյանի հաղորդման հիման վրա դատախազությունը նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փոխանցմամբ՝ Շենգավիթի քննչական բաժնում քննիչը կազմել է արձանագրություն՝ դատարանի վճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։

Սա գործընթացի էական փուլ է․ արձանագրության կազմումը նշանակում է, որ իրավապահ մարմինները տեսնում են քրեական գնահատականի հիմք և անցնում իրավական ընթացակարգի հաջորդ փուլին։

Ի՞նչ ընթացակարգ է սպասվում

Քանի որ գործով միակ դերակատարը գործող պատգամավոր է, քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։ Այսինքն՝ քննչական մարմինը պետք է դիմի դատախազին, որպեսզի նա միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին՝ պատգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու համար։

Հենց այս փուլում է հարցը ստանում նաև քաղաքական հնչեղություն․ արդյոք խորհրդարանական մեծամասնությունը կտա՞ համաձայնություն սեփական խմբակցության քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։

Ընտրովի մոտեցում

Էդգար Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ դատարանի վճռի կատարմանը խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդումներ են իրականացվել նաև հոգևորականների նկատմամբ, ընդհուպ՝ Գարեգին Բ-ի գործով նախաձեռնված գործընթացների շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև պատգամավորի դեպքում։

Նախկին միջադեպ

Հիշեցնենք նաև, որ Արթուր Հովհաննիսյանի անունը նախկինում ևս հայտնվել էր հանրային քննարկումների կենտրոնում․ 2017 թվականին նա ոստիկանություն էր տարվել, և նրա ավտոմեքենայից հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ։ Այդ պատմությունը ևս ժամանակին լայնորեն քննարկվել էր մամուլում»։

դիտվել է 501 անգամ
Լրահոս
Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբան Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց Թուրքիան մինչև 2032 թ. կշարունակի իրանական գազի ներկրումը Գրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունը ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի ՄԱԿ-ը զգուշացրել է, Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիս․ մանրամասներ Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև «9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան 77-ամյա Ալլա Պուգաչովան՝ առանց դիմահարդարման Մերցի կոշտ պայմանը․ Ուկրաինայի վարկը կապվում է Եվրոպայի բյուջեին «Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին Թուրքիայում հերթական գործողությունն է իրականացվել Halk TV հեռուստաալիքի դեմ․ ձերբակալվել է 9 մարդ «Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան «Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան Ընդդիմությունը սրանց ձայն չի՛ տալու․ իրենք գիտեն՝ ինչ պետք է անել․ Մարգարիտ Եսայան (video) «Նիկո՛լ, Ալե՛ն, էդ վախեցա՞ծ եք Հայկ Սարգսյանից, Նարեկ Նալբանդյանից․․․ Նիկո՛լ, բա մի հատ էլ գոռա՛․․․» (video) Աղվան Հովսեփյանի վիճակը վատացել է (video) «Այ եթի՛մ, էդ նեղվածությունները քո մաշկի վրա զգալու ես»․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Կտեսնե՛ս՝ ով է թալանչի․ Սերժ Սարգսյանի պատասխանը Փաշինյանի «հիստերիային» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am