ԱՄՆ-ն Լաժեսի ռազմաբազայում ամրապնդում է իր ռեսուրսները
Ազորյան արշիպելագի Տեյշեյրա կղզու Լաժես ավիաբազայում ամերիկյան ռազմական ակտիվությունը կրկին գրավել է միջազգային դիտորդների ուշադրությունը։ Վերջին օրերին այստեղ գրանցվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ներկայության նկատելի աճ, ինչը հարցեր է առաջացնում Պորտուգալիայի հնարավոր դերի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության սրման դեպքում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Միաժամանակ բազայում գտնվում են 11 KC-46 Pegasus տանկեր, 12 F-16 Viper կործանիչներ և C-17 Globemaster III ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ։ Կործանիչներից մի քանիսը կարճատև ուսումնական թռիչքներ են իրականացրել՝ օդանավակայան վերադառնալուց առաջ։
Սա վերջին ամիսներին առաջին դեպքը չէ, երբ Վաշինգտոնը մեծացնում է իր ներկայությունը Լաժեսում: Հունիսի կեսերին, ինչպես նախկինում հաղորդել էր Euronews-ը, բազայում նկատվել էր նաև ամերիկյան ինքնաթիռների ավելցուկային քանակ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
