Թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը ցանկանում են ի ցույց դնել իրենց հնարավորությունները. Իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին է անդրադարձել.

«Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնը այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։

Մյուս կողմից Իրանը, նաև արտգործնախարար Արաղչիի նախկինում արած հայտարության համաձայն, նույնպես պատրաստ է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։

Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժեր։ ԱՄՆ ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, իսկ Իրանը պատմության մեջ առաջին անգամ մասնակիորեն փակում է Հորմուզի նեղուցը, որին անմիջապես հաջորդում է ռուս-իրանական համատեղ ծովային զորավարժություն։

Երկու կողմերից էլ այս ամենը «տարօրինակորեն» ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցուցիչ է, որ թե՛ Թեհրանը և թե՛ Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը և տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած՝ բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա, և այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։

Մինչդեռ դատելով թե’ փոխնախագահ Վենսի, թե’ Սպիտակ տան խոսնակի և թե’ Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից, բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում։

Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի, ոչ ոք չգիտե։ Այս պահին կարծում եմ` դա չգիտե նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, որն ակնհայտորեն դեռևս նման որոշում չունի»։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Խաղամոլությունը Հայաստանում աճել է, ամսական շուրջ 30 միլիարդի խաղադրույք է արվել․ Առաքելյան Թրամփը խոստովանել է, որ քիչ է մնացել աշխատանքից ազատեր Ռուբիոյին Վազգեն, մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ․ Աշոտ Երկաթ ՀԱՄԱՍ-ը վերահսկողություն է հաստատել Գազայի վրա՝ չնայած Իսրայելի հետ պատերազմում կրած կորուստների ԱԺ գրադարանին եմ նվիրել Ռուբեն Վարդանյանի գիրքը, որ իշխանական պատգամավորները թեկուզ թաքուն կարդան Պաշտպանենք բոլոր նրանց իրավունքները, ում անարդարացիորեն զրկել են ազատությունից. «Ավրորա» Արա Ռոստոմյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը մնաց անփոփոխ Լույսը թող ճառագի մեզնից. արտաքսման կիրակի. ի՞նչ դասեր քաղենք Վրաստանում բեռնատարների համար փակվել է ճանապարհը դեպի Հայաստանի սահման Թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը ցանկանում են ի ցույց դնել իրենց հնարավորությունները. Իրանագետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իգոր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ 99.000 դոլար՝ Իրանի և 76.000 դոլար՝ Չինաստանի կցորդին. բյուջեի «գնում չհանդիսացող» ծախսերը. 168.am Ճնշումներն ու կոմպրոմատները, որ դրել են իրենց առաջ, անհամեմատ նվազ են գալիք այն դատաստանից, որ սպասվում է ուրացողների համար. Տեր Զարեհը՝ տիրադավների մասին Մենք պետք է հասնենք համաձայնության, հակառակ դեպքում վատ բաներ կպատահեն․ դրա մասին կիմանաք հաջորդ 10 օրվա ընթացքում․ Թրամփը՝ Իրանի մասին Ռուսաստանի ավտոմոբիլային գործարանում տանիքի փլուզումից հետո փլատակներից վեց մարդ է դուրս բերվել Եվրամիությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն Որքան երկար է Զելենսկին մնում իշխանության ղեկին, այնքան փոքր է դառնում Ուկրաինան․ Մեդվեդև Վանաձորում հսկայական եղևնու տապալվելուց վնասվել են ավտոմեքենաներն ու գազախողովակը Ադրբեջանական զենք փոխադրող ընկերությունը 2025 թվականին մոտ 60 թռիչք դեպի է կատարել Իսրայել. Sputnik Armenia Այսօր Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը գտնվում է «լավ» միջակայքում Աշոցքի տարածաշրջանում բուք է Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն 14 միլիոնի նոր պայմանագիր՝ մեկ անձից․ Սուքիասյանների բիզնեսը ծաղկում է՝ «հերոս հարկատուների» հաշվին Ֆեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է․Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am