Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը չեն կատարում իրենց պարտականությունները․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Գեներալ-մայոր Ա.Կարապետյանի հայտարարությունը․ «Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ հետևյալ խնդրանքով՝
«Խնդրում ենք ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Ա.Կարապետյանին` դիմել Ազգային Հպարտության Տրիբունալին այն մասով, որ ՀՀ-ում պաշտոնավարող նախագահն ու վարչապետը չեն կատարում սահմանադրորեն ստանձնած պարտականությունները, անգործություն են դրսևորում, ոտնահարում են ՀՀ քաղաքացու արժանապատվությունը» ։
Ես աշխատում եմ այդ ուղղությամբ և եթե այս առթիվ ունեք լրացուցիչ հարցեր կամ առաջարկություններ, խնդրում եմ գրել ինձ»։
