Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ֊ի հարձակումն Իրանի դեմ ավելի կանխատելի է դառնում. Վերջին օրերին ԱՄՆ-ն ահռելի ծավալի քաղաքական, քարոզչական, ռազմական բնույթի ճնշում է գործադրում Իրանի դեմ, որի նպատակն է բանակցային հարթությունում Իրանին պարտադրել ամերիկյան կողմի վերջնագրային մոտեցումները։ Իսկ նման պայմաններում իրանական կողմի` ժամանակ ձգելու մարտավարությունն իր հերթին հայտնվել է փակուղում։
Այս պահին Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի։ Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնն առանց փոխզիջման և իր առաջ քաշած պայմաններին չհամաձայնելու դեպքում կսկսի բազմաշերտ ռազմական գործողություն Թեհրանի դեմ։ Ամերիկյան և միջազգային լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով, գրում են, որ Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի` ԱՄՆ վերջին այցից հետո Իրանի դեմ բազմակողմանի ռազմագործողության որոշումն արդեն կայացված է։ Զուգահետաբար տարածվում է մեծածավալ տեղեկատվություն տարածաշրջանում ամերիկյան տարաբնույթ ռազմական մանևրների մասին։ Ամերիկյան կողմի քաղաքական հռետորաբանությունն էլ համեմատաբար կոշտացել է։
Աստիճանաբար հաստատվում է այն սցենարը, որ Օմանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների 2 փուլերն ընդամենը քարոզչական և քաղաքական ֆոն են։
Իսկ կանխատեսվող ռազմագործողության առաջին փուլը կարող է ենթադրել թիրախային հարվածներ Իրանի կրոնական, քաղաքական իշխանությունների ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմական օբյեկտների դեմ։ Դրան զուգահեռ` տարբեր գերծակալական ցանցերի կողմից կարող են խրախուսվել/հրահրվել վարչակարգի դեմ բողոքի գործողություններ արդեն երկրի ներսում։ Իսկ ռազմագործողության հաջորդ փուլերը կարող են զարգանալ արդեն` ըստ իրավիճակի։
Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, կարճաժամկետ հեռանկարում, այսինքն` Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի անդրանիկ գագաթնաժողովի օրերին, հարձակումը երևի թե տեղի չի ունենա»։
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը