«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսնայութ է հրապարակել՝ անդրադառնալով ՆԳՆ-ի անգործությանը. «Երեկ Աջափնյակը վերածվել էր իսկական մարտադաշտի՝ կրակոցներ, մեկ զոհ, վեց վիրավոր, որոնցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր: Եվ սա այն պատկերն է, որը մենք պարբերաբար տեսնում ենք Երևանի փողոցներում: Սա ամենևին առաջնագծի պատկեր չէ, սա Երևանի սովորական բակերից մեկի պատկերն է: Ընդհանուր առմամբ վերջին ութը տարում՝ հանցավորությունների աճի տեմպերը Հայաստանում պարզապես սարսափեցնող են: Մի քանի թվեր, որպեսզի պատկերացնենք: Այսպիսով, վերջին ութ տարիներին զենքի գործադրմամբ հանցագործություններն աճել են 2,9 անգամ, սպանության փորձերը 3,6 անգամ: Միայն վերջին մեկ տարում հրազենով կատարված հանցագործությունների թիվն աճել է 40%-ով: Այստեղ հարց է առաջանում, իսկ որտե՞ղ են մեր ուժային կառույցները, ընդհանրապես ինչո՞վ են զբաղված դրանք: Պատասխանը շատ պարզ է, նրանք զբաղված են իրենց համար շատ ավելի կարևոր գործերով: Նրանք զբաղված են քաղաքացիներին հետապնդելով, զբաղված են սրբազաններին կալանավորելով, գաղտնալսելով: Նրանք զբաղված են ընդիմաախոսներին լռեցնելով և մինչ այս ուժային բոլոր կառույցները զբաղված են իրենց վերադասների ուղիղ հրահանգավորմամբ իրականացվող ապօրինի հետապնդումներով՝ նրանց բյուջեն, նրանց հատկացվող գումարները քաղաքացիների հաշվին, էականորեն աճում է: Պարզապես երկու թիվ, որպեսզի պատկերացնեք: 2018 թվականին այն ժամանակ դեռ ոստիկանություն էր: Ոստիկանության բյուջեն Հայաստանում կազմվում էր 63 միլիարդ դրամ: Ընդամենը ութ տարի անց այն հատել է 210 միլիարդ դրամի շեմը, այսինքն՝ ութ տարվա ընթացքում մենք սկսել ենք 3.3 անգամ ավելի շատ վճարել ուժային այդ կառույցին, որպեսզի ստանանք 3.6 անգամ ավելի շատ սպանության փորձեր, ահա սա է պատկերը: այսինքն մինչև իշխանությունները քաղաքացիների հարկերից գոյացած միջոցների հսկայական մաս ուղղում են զուտ իրենց ու իրենց մերձավորների անվտանգության ապահովմանը, քաղաքացիների ճակատագիրը մնացած է բախտի քմահաճույքին: Հայաստանում այսօր գերպաշտպանված է իշխանական վերին բուրգը, իսկ մյուս քաղաքացիների անվտանգության և խոշոր հաշվով մնացած բոլոր հարցերը՝ թողնված են բախտի քմահաճույքին»:
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը