Խոշոր ավտովթար Սպիտակ - Գյումրի ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու 07-ը. վերջինը կողաշրջվելով հայտնվել է դաշտում

Այսօր, հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Սպիտակ - Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 CC 185 համարանիշի և Vaz 2107 մակնիշի 35 FՕ 131 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 5 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակազմը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 3-րդ խումբը, խմբի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և սահամանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Խառատյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am