Եվս 100 մլն վարկային բեռ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 19–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրին»։

Այս համաձայնագիրը ստորագրվել է 2025–ի դեկտեմբերին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար։

Ծրագիրն առաջարկում է համալիր և փուլային լուծում։

Այն ունի ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչ, որը համաֆինանսավորելու է Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը։

ՀՀ Սյունիքի մարզում՝ տեղական մակարդակում իրականացվող բաղադրիչ՝ ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և կայուն ու ընդգրկուն գյուղատնտեսության զարգացմանը:

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում։

Ծրագիրը հիմնվելու է չորս հիմնական բաղադրիչների վրա՝

ներդրումներ ջրային ենթակառուցվածքների արդիականացման և վերականգնման ու ոռոգման ոլորտում,

ներդրումներ ավելի զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար,

ներդրումներ ագրոբիզնեսի բնագավառում, ներառյալ` ագրոզբոսաշրջությունը, որի նպատակն է ավելի մեծ արժեք հաղորդել արտադրանքին, որը կայուն գյուղատնտեսության նախապայման է,

կանաչ և խելացի գյուղատնտեսության աճի զարգացման համար առաջադեմ ֆինանսական մեխանիզմների մշակում` առանցքային ուշադրություն դարձնելով թվայնացմանը։

ԶՖԳ-ի ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից՝ երեք տրանշով,

ՀՀ Սյունիքի մարզի ֆինանսավորման վարկը՝ 30 մլն եվրո,

Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի առաջին մասնաբաժինը՝ առավելագույնը 30 մլն եվրո,

Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի երկրորդ մասնաբաժինը՝ առավելագույնը 40 մլն եվրո:

WISE ծրագրի համաֆինանսավորողը Համաշխարհային բանկն է:

Տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաև 12.456 մլն եվրո դրամաշնորհ:

Համաձայնագրի գործողության ժամկետը՝ ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Համաձայնագրի ստորագրման ամսաթվի երեք տարին լրանալը:

Հարկ է նշել, որ Համաձայնագրի շրջանակներում ՀՀ 2026թ. պետական բյուջեով նախատեսված է 193.6 մլն ՀՀ դրամ, որից՝ 161.3 մլն ՀՀ դրամը վարկային միջոցներ, 32.3 մլն դրամը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներ:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Վարդան Ղուկասյանը Փաշինյանին ի՞նչ առաջարկ է արել (video) Հունիսի 7-ին ընտրություններ են․ գիտե՞ք՝ մեզ հետ ինչ կանեն․ Արթուր Սարգսյան (video) Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը՝ դատախազներին․ «Ինձ ոչ մեկ ազատությունից չի կարող զրկել» (video) Բագրատ Սրբազանը պետք է այստեղից անհապաղ ազատ արձակվի․ Սերգեյ Հարությունյանը՝ դատարանին (video) Սամվել Կարապետյանը խոշոր քայլերով մտավ ժողովրդի մեջ․ գիտե՞ք՝ ինչ է սպասվում․ հոգեբան (video) Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը չեն կատարում իրենց պարտականությունները․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են այս ադրբեջանամետ իշխանության դեմ. երգահան Աննա-Նիկոլ․ ո՞վ է ներքաշել Նիկոլին (video) Դատարանում իրավիճակը լարվեց․«Իմ որդին չի նահանջել, ես էլ չեմ նահանջելու».հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը «ԱՄՆ-ի հարձակումն Իրանի դեմ ավելի կանխատելի է դառնում». փորձագետ 3.3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ-ին. ինչի՞ համար. Քրիստինե Վարդանյան Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը. Գառնիկ Դանիելյան Զննությունն իրականացվում է մոտ 40 իրավապահների մասնակցությամբ, շոուի բոլոր կանոններին համապատասխան ԵՄ հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտին Հայաստան կայցելի ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Իրանի խաղաղ միջուկային ծրագրերին. Գրուշկո Իրավապահները մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն. Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի տանը կատարվում է զննություն Ալիևի օգնականը Ռուբեն Վարդանյանի դեմ վճիռը որակել է որպես «արդարության վերականգնում» #ՈՒՂԻՂ․ «Տեսա՞ք՝ ՔՊ-ն ու Նիկոլը վախից գոռում են»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Տաթևիկ Հայրապետյան ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար Էփշթեյնի գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Չարլզ III-ի եղբայրը Սիրիայում ԻՊ-ի կողմնակիցների ճամբարից 20 000 կալանավոր է փախել. Financial Times
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am