Թրամփի սկանդալային քայլն ու Հայաստանի քվեարկությունը

ԱՄՆ նախագահի որոշումը Մերձավոր Արևելքում՝ ապակայունացման աղբյուր Գրեթե մեկ տարվա իշխանավարման ընթացքում ԱՄՆ-ի հախուռն նախագահ Դոնալդ Թրամփը, որը առանձնանում է իր յուրօրինակ քայլերով, 2017 թվականի ավարտին կատարեց, թերևս, իր ամենաանսպասելի քայլը... «Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք»,- դեկտեմբերի սկզբին հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանձնարարելով Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ինքը շարունակելու է «իրենից կախված ամեն ինչ անել», որպեսզի ուժի մեջ մտնի և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար ընդունելի խաղաղության համաձայնություն: Տեղափոխման գործընթացը կարող է 3-4 տարի տևել: Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վեճը մերձավորարևելյան կարգավորման առանցքային դրվագներից մեկն է: Մինչև 1967 թվականին տեղի ունեցած վեցօրյա պատերազմը Իսրայելը վերահսկում էր քաղաքի միայն արևմտյան հատվածը: Քաղաքի արաբական թաղամասերի հանդեպ վերահսկողություն սահմանելուց 13 տարի անց` 1980 թվականի ամռանը Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հռչակեց Իսրայելի «միասնական և անքակտելի մայրաքաղաք»: Միջազգային հանրությունը, սակայն, այս որոշումը չի ընդունում` Իսրայելում իր դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայելով Թել Ավիվում: Պաղեստինցի արաբներն իրենց հերթին համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը: Թրամփի այս քայլը տրամագծորեն տարբերվում էր ԱՄՆ-ի՝ տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությունից՝ համաձայն որի քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, բնականաբար, ողջունեց Թրամփի հայտարարությունը՝ այն որակելով որպես «պատմական» ու հորդորելով մյուս երկրներին հետևել ԱՄՆ-ի օրինակին ու տեղափոխել իրենց դեսպանատները Երուսաղեմ: Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի քայլը «ցավալի» է որակել, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ այն անվանել է «անպատասխանատու»: Մինչդեռ Պաղեստինը և արաբական աշխարհի առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի առանցքային դաշնակիցները ավելի վաղ զգուշացրել էին, որ այդ քայլը կարող է կարող է է՛լ ավելի բարդացնել Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը՝ հանգեցնելով բռնությունների և բարդացնելով խաղաղության գործընթացը: Պետությունների գերակշիռ մասը չի ճանաչում Իսրայելի վերահսկողությունը ողջ քաղաքի նկատմամբ: Երուսաղեմում են գտնվում և մահմեդականների, և հրեաների, և քրիստոնյաների սրբավայրերը: Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ Թրամփի այս որոշումը, որով իրականություն կդառնա նրա նախընտրական խոստումը, նպատակ չունի ազդելու Երուսաղեմի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների վերջնարդյունքի վրա: Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարեցին, որ ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին Թրամփի որոշումը չի օգնում իրավիճակի կարգավորմանը Մերձավոր Արևելքում, այլ ընդհակառակը՝ ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի ուշագրավ քվեարկությունը՝ Երուսաղեմի հարցում Ուշագրավ էր, որ ավելի քան 100 երկրներ երեկ կողմ քվեարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից: Բանաձևին կողմ քվեարկեցին 128, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 35 երկրներ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արաբական և մահմեդական երկրների պահանջով հատուկ արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը սպառնացել է կրճատել այն երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը, որոնք կողմ կքվեարկեն այս բանաձևին: Հայաստանը ևս կողմ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը՝ այդպիսով անիրական ճանաչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Բանաձևին դեմ էին քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Նաուրուն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները և Տոգոն: Քվեարկությանը չմասնակցած երկրների թվում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը Թուրքմենաստանը: Բանաձևում կոչ էր արվում անիրական ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ: Այդպիսով, ՄԱԿ-ի անդամ երկրները հաստատեցին Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և ընդգծել, որ դրա փոփոխությանն ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»: «Գլխավոր վեհաժողովը հաստատում է, որ ցանկացած միջոցառում և գործողություն՝ ուղղված սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթի, կարգավիճակի կամ ժողովրդագրական կազմի փոփոխությանը, չունի իրավական ուժ, անիրական է և պետք է չեղարկվի՝ համաձայն Անվտանգության խորհրդի բանաձևերի»,- ասվում է բանաձևի տեքստում: Գլխավոր վեհաժողովի անդամները կոչ են արել պետություններին չբացել դիվանագիտական ներկայացուցչություններ Երուսաղեմում: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ նշել էր, որ ԱՄՆ-ը ֆինանսավորումից կզրկի այն երկրներին, որոնք ՄԱԿ-ում կողմ կքվեարկեն Երուսաղեմի վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ-ում ԱՄՆ-ին դեմ քվեարկողներին Դոնալդ Թրամփը սպառնացել էր ֆինանսական օգնությունից զրկել այն երկրներին, որոնք կպաշտպանեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևը: «Նրանք մեզնից վերցնում են հարյուր միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարներ և քվեարկում են մեր դեմ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով լրագրողների առաջ Սպիտակ տանը: «Թող քվեարկեն: Մենք դրանով լավ կտնտեսենք: Մեզ համար միևնույն է»,- հավելել էր Թրամփը: ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող բանաձևի քվեարկության նախօրեին: Բանաձևի նախագծում ԱՄՆ-ը չէր հիշատակվում, պարզապես նշվում էր, որ Երուսաղեմի հարցով բոլոր որոշումները պետք է չեղարկվեն: Թե ի՞նչ է սպասվում երկրներին, որոնք երեկ դեմ քվեարկեցին բանաձևին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և դրանով, փաստացի անիրական է ճանաչվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, ցույց կտա ժամանակը: Մասնավորապես Հայաստանի համար, մասնավորապես, Միացյալ Նահանգները խոշոր դոնոր երկիր է, օրերս, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն անդրադառնալով ամերիկյան ներդրումներին՝ նշել էր, վերջին երկու տարիներին Հայաստանում ներդրումները Միացյալ նահանգների կողմից կես միլիարդ դոլարի են հասել: Սրանք լուրջ թվեր են, և հիմա օդում է հարցը, թե արդյո՞ք Թրամփի սպառնալիքը կյանքի կկոչվի, կամ ինչպես կիրականացվի և ինչպես կազդի նաև Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության վրա՝ հիմք ընդունելով երեկ Հայաստանի կատարած քվեարկությունը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանելով Հայաստանի կողմ քվեարկելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից, նշել էր. «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար», - նշեց Բալայանը: «Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ Առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։ Նկատի ունենալով Երուսաղեմի վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված դիրքորոշումները` ընդունում ենք, որ դրանք չեն կանխորոշում բանակցությունների միջոցով Երուսաղեմի վերջնական կարգավիճակի սահմանումը», - ընդգծել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը՝ միայն իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ, վստահություն է հայտնել նոր կառավարությանը Նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է «Դժգույն և դժբախտ» մայթն այլևս հետիոտնի համար չէ Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան ««Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է» Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին Ադրբեջանցիները փորձում են Թբիլիսի քաղաքը ներկայացնել «ադրբեջանական» Զուրաբիշվիլին հանդես կգա հրատապ հայտարարությամբ Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան ՔԿ ղեկավարը նախընտրում է թուրքականը․ Էդգար Ղազարյան Փաշինյանի բախտը բերել է, կարողացել է մայթով քայլել Հայաստանում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը. Հայաստանը շարունակում է գրավված մնալ. Վարուժան Գեղամյան Վահե Հովհաննիսյանն ու փողերի լվացումը. հրապարակումները կուսումնասիրվեն ՀԿԿ-ում Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Ղարաբաղում Երևանի համար Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրվարույթի պահանջով հաղորդում է ներկայացվել ՔԿ և դատախազություն Երևանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Պուտին Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»–ի և «Կյաժ Աշոտ»–ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHub 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ Սուրենյանց Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը «Էս վիժվածքը սարսափելի բան է պատրաստել, ժողովու՛րդ, ոտքի կանգնեք»․ Մեսրոպ Եղիազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am